AR / VR Club Armenia-ի երրորդ հանդիպումը ապրիլի 20-ին է

AR / VR Club Armenia-ի երրորդ հանդիպումը ապրիլի 20-ին է

Ապրիլի 20-ին ISTC-ի կենտրոնում տեղի կունենա AR / VR Club Armenia-ի երրորդ հանդիպումը (Meetup #3)։
Հանդիպումների նպատակն է ստեղծել հարթակ որտեղ AR / VR տեխնոլոգիաներով զբաղվող կամ հետաքրքրված մարդիկ կարող են ներկայացնել իրենց նախագծերը, քննարկել հնարավոր համագործակցության հննարավորությունները, ծանոթանալ նորագույն լուծումներին և գործիքներին։

Հանդիպման ընթացքում Տարոն Հակոբյանը կպատմի դրոնով VR տեխնոլոգիաների կիրառման մասին, հայկական սթարթափ Triple-E-ի հիմնադիր Արիան Բեհզադին կներկայացնի Triple-E-ի AR պլատֆորմը:

Meetup-ի ժամանակ մասնակիցները կարող են ներկայացնել իրենց նախագծերը կամ գաղափարները, փորձել գտնել հնարավոր համախոհներ միասին նախագծեր իրականացնելու համար։ Կարող եք Meet-ին բերել AR / VR սարքեր, ներկաներին ցուցադրելու համար, բոլոր տեսակի DEMO-ները խրախուսվում են։

AR / VR Club Armenia-ն Augmented Reality և Virtual Reality տեխնոլոգիաներով զբաղվող կամ հետաքրքրվող մարդկանց ոչ ֆորմալ ակումբ է, որի նպատակն է ստեղծել համագործակցության հարթակ և Հայաստանը դարձնել AR / VR-ի լուծումներ առաջարկող առաջատար երկրներից մեկը:

Նշենք, որ AR / VR Club – Meetup #1-ի կազմակերպիչներն են Arloopa, Locator ընկերությունները և ISTC կենտրոնը: