F8 2017 կոնֆերանս. Facebook Messenger-ի բոլոր նորությունները

F8 2017 կոնֆերանս. Facebook Messenger-ի բոլոր նորությունները

Սան Ֆրանցիսկոյում կայացավ Facebook ընկերության ամենամյա  F8 կոնֆերանսը, որի ընթացքում օգտատերերին ընկերությունը ներկայացրեց իր նորություները, նոր ֆունկցիաներ Messenger-ում, AR, VR նոր պլատֆորմներ և այլն: Ներկայացնում ենք այն ամենն ինչի մասին հայտարարեց Facebook-ը:

Սկսենք Messenger-ից: Վերջին թարմացումից հետո այստեղ կհայտնվի բոտերի խանութ, խաղերի հարստացված ցանկ, ինրպես նաև QR կոդեր: Բարելավվել է նաև ներքին M վիրտուալ օգնականը: Թարմացումների մի մասն արդեն իսկ թեստավորամ փուլում է Միացյալ Նահանագներում:

Թվարկավածներից ամենասպասվածը խաղերն են: Ցանկը կհամալրվի ավելի քան միլիարդ արդեն իսկ մշակված խաղերով՝ նախատեսված Messenger-ի համար: Նոր գործիքի շնորհիվ օգտատերերը կկարողանան խաղալու հրավեր ուղարկել ընկերներին և մրցակցել նրանց հետ մեսենջերում:

Discovery բաժնում հնարավոր կլինի գտնել և օգտվել արդեն իսկ գույություն ունեցող բոտերից: Օրինակ, Facebook-ում կան բոտեր, որոնք պատասխանում են տնային աշխատանքները կատարելու, առողջությանը վերաբերող հարցերի, նույնիսկ ստեղծվել են փախստականներին օգնող բոտեր: Այսիսով, Discovery-ում կլինեն որոնման, թոփ պոպուլյարների և վերջին օգտագործված բոտերի բաժիններ:

Գումարած այդ ամենին, հնարավոր կլինի փոխանակվել բոտերով, օրինակ, եթե Spotify-ով լավ երգ եք գտել և ցանկանում եք կիսվել, ապա կարող եք ուղարկել ընկերոջը կամ էլ խմբային չաթ: Սոցցանցի գործընկերների շարքում այնպիսի ընկերություններ կան, ինչպիսիք են OpenTable-ը, Food Network-ը, NBA-ը, Wall Street Journal-ը և մի շարք այլ հայտնի ընկերություններ:

QR-կոդերն էլ հասանելիություն կտան բոտերին: Օրինակ, Messenger-ի տեսախցիկով հայտարարության վրայի QR-կոդը սկանավորելով՝ ավտոմատ կերպով կմիանաք համապատասխան բոտի, որը ձեզ կտրամադրի բոլոր մանրամասները տվյալ հայտարարության, միջոցառման մասին: QR-կոդեր կարող են ստեղծել ոչ միայն ընկերությունները, այլ նաև սովորական օգտատերերը: Այս ֆունկցիան հասանելի է կոնտակտների որոնման բաժնում:

Վերջերս անդրադարձել էինք Facebook-ի ներքին վիրտուալ օգնական M-ին: Կոնֆերանսի ընթացքում M-ին անդրադարձ նույնպես եղավ, այսպիսով այն կընդլայնի ծառայությունների շարքը, կտա խորհուրդներ, կպատվիրի տաքսի, պիցցա և այլն:

 

Վերջերս Messenger-ում ավելացել էին ռեակցիաներով (Like, Love, Haha, Wow, Sad և Angry) հաղորդագրությունները գնահատելու և Live Location՝ իրական ժամանակում գտնվելու վայրի կոորդինատներով կիսվելու ֆունկցիաները: