Instagram-ում հայտնվել է օֆլայն ռեժիմ

Instagram-ում հայտնվել է օֆլայն ռեժիմ

Instagram-ի Android օգտատերերը կարող են օգտվել հավելվածից, կատարել սահմանափակ քանակությամբ գործողություններ օֆլայն ռեժիում: Սա ներմուծվել է հատկապես այն օգտատերերի համար, ովքեր ապրում են թույլ ինտերնետային կապով ապահովված շրջաններում:

Instagram-ում հաշվվում է մոտ 600 մլն. ակտիվ օգտատեր, որոնց մեծ մասն ապրում է ինտերնետային կապի խնդիրներ ունեցով շրջաններում: Օֆլայն ռեժիմում հնարավոր կլինի նայել նկարներ, հավանել դրանք, թողնել մեկնաբանություններ:

Android հավելվածի նոր տարբերակում կարելի է առանց ինտերնետին միանալու տեսնել  բովանդակությունը, որն ավելի շուտ է հրապարակվել, պահպանել դրանք, մեկնաբանել: Հավելվածը թույլ կտա նաև ապաբաժանորդագրվել (unsubscribe) ոչ ցանկալի էջերից: Նշված բոլոր գործողությունները ավտոմատ կերպով կսինքրոնացվեն՝ կապի հայտնվելուն պես: Բացի նշվածներից, հնարավոր կլինի տեսնել հետաքրքիր հրապարակումների բաժնի (Explore tab) բովանդակությունը:

Վերջերս Instagram-ում ավելացան նոր հնարավորություններ՝ սելֆի սթիքերները և պահպանված հրապարակումները առանձին բաժիններով դասակարգելու ֆունկցիան: