Անվճար դարձած iOS-հավելվածներ (ապրիլի 20)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Persistence

Գինը՝ 1.99$ – անվճար

Ամեն անգամ նպատակ սահմանելիս՝ դրան հասնելու ճանապարհին հիասթափվելու կամ էլ պարզապես ծուլանալու դեպքում կօգնի այս հավելվածը: Երբ որևէ առաջադրանք եք սահմանում, պետք է նաև նշել այն ժամանակամիջոցը, որի ընթացքում ավարտին կհասցնեք այն, իսկ հավելվածը կհետևի ու կհիշեցնի deadline-երի մասին:

Filterloop Infinite

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա նկարները խմբագրելու համար նախատեսված հավելված է: Այն առաջարկում է լայն գործիքակազմ, որը հնարավորություն  կտա նոր և տարբերվող տեսք հաղորդել լուսանկարներին, որոնցով կարելի է կիսվել սոցցանցերում:

OrgChart

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա կօգնի կազմակերպչական գործունեություն ծավալող մարդկանց: Բոլոր կոնտակտներն ու անհրաժեշտ ինֆորմացիան հնարավոր է վիզուալիզացնել այնպես, որ արագ և հեշտ լինի գտնել ցանկացած մեկին:

Princess Games for Girls Games Unicorn Kids Puzzle

Գինը՝ 2.99$ – անվճար

Փոքրիկների համար նախատեսված այս փազլ խաղում պետք է օգնել արքայադստերը, որպեսզի նա զվարճալի ընկերների հետ ստեղծի հեքիաթային աշխարհ:

BusyBox

Գինը՝ 2.99$ – անվճար

Մոտ 150 հազար օգտատեր իր ժամանակը չափում է այս հավելվածով: Օրվա ընթացքում զբաղվածությունը մեծ է, պետք է հասցնել մի շարք գործողություններ, գուցե այս հավելվածը թեթևացնի ձեր գործը և փորձեք համակարգել ու կառավարել ժամանակը BusyBox-ով՝ օրն ավելի արդյունավետ անցկացնելու համար:

Planimeter

Գինը՝ 1.99$ – անվճար

Տարածությունն ու քարտեզով տարբեր վայրերի հեռավորությունն իրարից հասկանալու հարցում կօգնի այս հավելվածը: Սա կարող է օգտակար լինել հաճախ ճանապարհորդողների համար: