F8 2017-ի հետաքրքիրն ու «հեղափոխականը». ի՞նչ ներկայացրեց Facebook-ը

F8 2017-ի հետաքրքիրն ու «հեղափոխականը». ի՞նչ ներկայացրեց Facebook-ը

Այս տարի Facebook-ի ամենամյա կոնֆերանսին ընկերությունը հանդես եկավ մի շարք «հեղափոխական» նորամուծություններով AR և VR տեխնոլոգիաների աշխարհում, նոր ֆունկցիաներ Messenger-ում և այլն: Ներկայացնում ենք ամենահետաքրքիրն ու կարևորը F8-ից՝ բոլոր մանրամասներով: 

Camera Effects

Մարկ Ցուկերբերգը Facebook F8 ընթացքում իր ելույթում ներկայացրեց նոր Camera Effects հարթակը, որը թույլ կտա ստեղծել լրացված իրականության (AR) խառայություններ: Beta տարբերակն արդեն իսկ հասանելի է:

Ցուկերբերգի խոսքվ՝ այս հարթակի հիման վրա կաշխատեն Facebook-ի հավելվածները: Այն կներդրվի Facebook-ի և Facebook Messenger-ի Stories-ում: Նկարների վրա հնարավոր կլինի ավելացնել եռաչափ դիմակներ, շրջանակներ, սթիքերներ, տարբեր էֆեկտներ և այլ վիրտուլ օբյեկտներ: Camera Effects հարթակում կիրառված է մեքենայական ուսուցման ալգորիթմներ և օբյեկտների նույնականացման տեխնոլոգիաներ:

Բացի այդ, Ցուկերբերգը ներկայացրեց տեխնոլոգիա, որը թույլ է ալիս 2D նկարները դարձնել 3D և ավելացնել բազմապիսի անիմացիոն էֆեկտներ: Նա նաև նշել է, որ Facebook-ը համեմատաբար ուշ է մուտք գործում լրացված իրականության շուկա, որը սակայն թույլ է տվել հաշվի առնել այլ ընկերությունների կատարած սխալները և չկրկնել դրանք:

AR Studio

AR Studio-ն Facebook-ի խաղային պլատֆորմ է, որի օգնությամբ հնարավոր է ստեղծել լրացված իրականության էֆեկտներ: Արդյունքում կարելի է ստեղծել Microsoft HoloLens-ի նման նախագծեր: Ֆոյսբուքյան նոր հարթակը թույլ կտա միախառնել իրականությունւ վիրտուալի մարմինների հետ:

Facebook Workplace

Workplace-ը սոցցանց է, որը նախատեսված է կազմակերպությունների աշխատակիցների համար: Այն այժմ գործածվում է շուրջ 14 հազար  ընկերությունում ամբողջ աշխարհում 77 լեզուներով: Մոտակա ժամանաներում Salesforce-ի, Quip-ի և Box-ի օգնությամբ հնարավոր կլինի փոխանակվել ֆայլերով: Բացի այդ էլ, այստեղ հնարավոր կլինի ավելացնել չաթ բոտեր՝ մի շարք գործողություններ ավտոմատացնելու համար: Ենս մեկ նորամուծություն է տարբեր կազմակերպությունների միջև ֆայլերի փոխանակման eDiscovery ծառայության ինտերգրացիան Workplace-ում: Ավելին, շոուտով աշխատակիցները Workplace-ում կկարողանան անցկացնել տեսազանգեր՝ օգտագործելով պրոֆեսիոնալ տեսախցիկներ և ձայնային սարքավորումներ:

Facebook Spaces

Spaces-ը Oculus Rift VR ակնոցների համար նախատեսված հարթակ է: Facebook-ի Social VR բաժինը ղեկավարող Ռեյչլ Ֆրանկլինը նշում է, որ սա սկիզբն է սոցիալական վիրտուալ իրականության զարգացման համար: Սրա օգնությամբ հնարավոր կլինի շփվել միմյանց հետ տարբեր հավելվածներում: Օրինակ, դիտել պանորամային նկարներ և տեսանյութեր՝ մաիաժամանակ քննարկելով դրանք իրար հետ: Spaces-ի յուրաքանչյուր օգտատեր կարող է այս հարթակ հրավիրել 3 ընկերոջ:

React VR

React VR-ը JavaScript-ի հիմքով ծառայություն է, որի օգնությամբ ծրագրավորողները կարող են ստեղծել պարզ հավելվածներ՝ նախատեսված VR ակնոցների համար: Սա օգտագործում է WebGL և WebVR web տեխնոլոգիաներ:

Skin-Hearing

Facebook-ի ստորաբաժանումներից մեկն աշխատում է այնպիսի տեխնոլոգիայի մշակման վրա, որը խուլ մարդկանց հնարավորություն կտա հնչյունները ճանաչել մաշկի միջոցով:

Նոր մշակումների բաժնի ղեկավար Ռեգինա Դուգանի խոսքով` մասնագետներն աշխատում են ապարատային և ծրագրային լուծումների վրա, որոնք կարող են մարդկանց շրջապատող ձայները վերածել վիբրացիաների, որոնք այնուհետև կարելի է ընկալել մաշկի միջոցով:

Նշվում է, որ ուղեղն անմիջականորեն կընկալի ապարատի ստեղծած որոշակի հաճախականությունները` առանց լսողական օրգանների կողմից մշակման անհրաժեշտության: Դուգանը սպասվող նորույթը համեմատել է ականջի խխունջի հետ: Նրա կարծիքով` նմանատիպ տեխնոլոգիաները կարելի է համեմատել բրայլյան գրատեսակի կիրառման հետ:

Առաջին հրապարակային ցուցադրության ժամանակ ապարատը կարողացել է իմպուլսների վերածել 10 բառ, ինչպես նաև` դրանց համակցությունները: Արդյունքում փորձի մասնակցին հաջողվել է «լսել» բոլոր հեռարձակվող արտահայտությունները:

Facebook Messenger

Այստեղ կհայտնվի բոտերի խանութ, խաղերի հարստացված ցանկ, ինրպես նաև QR կոդեր: Բարելավվել է նաև ներքին M վիրտուալ օգնականը: Թարմացումների մի մասն արդեն իսկ թեստավորամ փուլում է Միացյալ Նահանագներում:

Թվարկավածներից ամենասպասվածը խաղերն են: Ցանկը կհամալրվի ավելի քան միլիարդ արդեն իսկ մշակված խաղերով՝ նախատեսված Messenger-ի համար: Նոր գործիքի շնորհիվ օգտատերերը կկարողանան խաղալու հրավեր ուղարկել ընկերներին և մրցակցել նրանց հետ մեսենջերում:

Discovery բաժնում հնարավոր կլինի գտնել և օգտվել արդեն իսկ գույություն ունեցող բոտերից: Օրինակ, Facebook-ում կան բոտեր, որոնք պատասխանում են տնային աշխատանքները կատարելու, առողջությանը վերաբերող հարցերի, նույնիսկ ստեղծվել են փախստականներին օգնող բոտեր: Այսիսով, Discovery-ում կլինեն որոնման, թոփ պոպուլյարների և վերջին օգտագործված բոտերի բաժիններ:

Գումարած այդ ամենին, հնարավոր կլինի փոխանակվել բոտերով, օրինակ, եթե Spotify-ով լավ երգ եք գտել և ցանկանում եք կիսվել, ապա կարող եք ուղարկել ընկերոջը կամ էլ խմբային չաթ: Սոցցանցի գործընկերների շարքում այնպիսի ընկերություններ կան, ինչպիսիք են OpenTable-ը, Food Network-ը, NBA-ը, Wall Street Journal-ը և մի շարք այլ հայտնի ընկերություններ:

QR-կոդերն էլ հասանելիություն կտան բոտերին: Օրինակ, Messenger-ի տեսախցիկով հայտարարության վրայի QR-կոդը սկանավորելով՝ ավտոմատ կերպով կմիանաք համապատասխան բոտի, որը ձեզ կտրամադրի բոլոր մանրամասները տվյալ հայտարարության, միջոցառման մասին: QR-կոդեր կարող են ստեղծել ոչ միայն ընկերությունները, այլ նաև սովորական օգտատերերը: Այս ֆունկցիան հասանելի է կոնտակտների որոնման բաժնում:

Վերջերս անդրադարձել էինք Facebook-ի ներքին վիրտուալ օգնական M-ին: Կոնֆերանսի ընթացքում M-ին անդրադարձ նույնպես եղավ, այսպիսով այն կընդլայնի ծառայությունների շարքը, կտա խորհուրդներ, կպատվիրի տաքսի, պիցցա և այլն: