Ավտոտնակից մինչև թռչող պահեստներ. Amazon-ի հաջողության պատմությունը

Օրական 4 միլիոնից ավելի առաքում և 350 մլն. օրինակ գադջեթների, հագուստի, կենցաղային տեխնիկայի և բոլոր հնարավոր իրերի մոդելներ: Սա Amazon-ն է՝ աշխարհում ամենամեծ օնլայն գնումների հարթակը:

2014թ.-ից Amazon-ի գինն աճել է կրկնակի անգամ՝ $180 միլիարդից հասնելով մինչև $350 միլիարդ, ընկերության հիմնադիրը՝ Ջեֆ Բեզոսը, Forbes-ի վերջին տվյալներով մոլորակի ամենահարուստ մարդն է: Նրա կարողությունը հաշվվում է մոտ $70 միլիարդ: Դեռ 22 տարի առաջ գրեթե ոչ ոք Amazon-ի անունն անգամ չէր լսել, իսկ Բեզոսը միայնակ սպասում էր որևէ մեկին, ով գիրք կգնի:

Ներկայացնում ենք Ուոլ Սթրիթի գործարարի հաջողության պատմությունը, որը մի օր որոշեց տեղափոխվել Սիեթլ և սկսել իր սեփական գործը ավտոտնակում:

Հետագայում չզղջալու համար

Ջեֆ Բեզոսը հաստատում է այն տարածված համոզմունքը, որ իրականում ազատ լինելու համար պետք է մի-քիչ խենթ լինել: Այսպիսով նա աշխատում էր Ուոլ Սթրիթում և նույնիսկ արդեն ստացել էր հաջողակ նյույորքյան հեջ ֆոնդում փոխնախագահի պաշտոն: Նա ուներ սեփական տուն, ամուսնացած էր բարեկազմ սևահեր կնոջ հետ: Թվում էր՝ կյանքը հաջողվել է, սակայն այս ամենը բավական չէր և նա որոշեց ամեն ինչ գլխիվայր փոխել:

Ինտերնետ-բիզնեսը 90-ականների սկզբին դեռ նոր էր թափ առնում և չգիտես, թե որտեղից հայտնվում էին ընկերություններ ու արագորեն զարգանում: Ջեֆը իր ղեկավարի հետ քննարկում էր ու զրուցում այս թեմայով, պատկերացնում ապագան՝ ինտերնետ խանութ, որտեղ կվաճառվի ամեն ինչ և գնված ապրանքը կառաքվի յուրաքանչյուր գնորդի տուն: Որքան շատ էր Բեզոսը մտածում այս ուղղությամբ, այնքան ավելի էր հավանում այդ գաղափարը:

«Եթե ոչ ես, ապա դա կանի մեկ ուրիշը»,- այսպես մտածելով Ջեֆ Բեզոսը լքեց իր աշխատանքը: Կնոջ հետ տեղափոխվեց Սիեթլ և սկսեց մշակել իր կայքի կոնցեպցիան: Հարցազրույցներում նա նման քայլը բացատրում է, որ եթե ինքը չհամարձակվեր փորձել, ապա հետագայում ամբողջ կյանքի ընթացքում կզղջար:

Անվան խնդիրը

Որոշումն իրականացնելու ճանապարհին՝ նա հանդիպում է գրեթե բոլորին հանդիպող խոչընդոտների՝ սահմանափակ բյուջե, շուկայի թույլ պատկերացում և ներդրումների բացակայություն: Որպեսզի, մեկ շաբաթվա ընթացքում չսնանկանա, Բեզոսը որոշեց սկսել ամենապարզից: Նա առանձնացրեց ապրանքների 20 կատեգորիա, որոնք ըստ նրա, ամենալավը կվաճառվեին ինտերնետով: Համակարգչային ծրագրեր, ֆիլմեր, երաժշտություն, գրասենյակային պարագաներ և այլն:

Բայց լավագույնը որպես սկիզբ գրքերն էին՝ թեթև և հեշտ առաքման համար: Իսկ դրանց ցանկը մեծ էր, քան սովորական գրախանութներում:

1994թ. Բեզոսը Սիեթլում գրանցեց «Կադաբրա» անունով ընկերություն և մեկնարկեց գրքերի վաճառքը: Բայց գործը գլուխ չեկավ, քանի որ անվանումը տարօրինակ էր հնչում և հիշեցնում էր cadaver բառր, որը նշանակում է մեռած հոգի: Երկրորդ տարբերակը Relentless-ն էր (թարգմ.՝ անգութ), այսպիսով բիզնեսմենի ընկերները այն համարում էին նեգատիվ անվանում: Ի դեպ, մինչ այժմ Relentless.com հասցեն գրանցված է Բեզոսի անունով և եթե բրաուզերով մուտք գործեք, ապա ավտոմատ կերպով կհայտնվեք Amazon-ի կայքում:

Անվան նոր տարբերակներ փնտրելիս՝ Ջեֆ Բեզոսը կանգ առավ Amazon-ի վրա, որը այդ ժամանակվա համար հարմար էր, քանի որ Google-ը դեռ չկար և նոր կայքեր բացահայտելու համար համացնացում օնլայն կատալոգներից էին օգտվում: Առաջին տառով սկսվող անվանումը ձեռնտու էր նաև այս տեսակետից: Ի վերջո, 1995-ին Amazon.com-ը գործարկվեց:

Բեզոսի խոսքով՝ բիզնես-գաղափարի առումով չկա ինչ-որ յուրահատուկ հայտնագործություն, յուրաքանչյուրը կարող է այն կրկնօրինակել, բայց ինչպես McDonalds-ն է առաջնորդ դեր գրավել շուկայում, այնպես էլ Amazon-ը, այն վստահելի է մեծամասնության համար:

Առաջին քայլերը

Առաջին գիրքը կայքում՝ ծրագրավորման դասագիրք էր, որը վաճառվել է 1995թ. ապրիլի 3-ին: Այդ ժամանակ Amazon-ի բազայում պահպանվում էին միլիոնավոր գրքերի անուններ, որոնք հենց Ջեֆ Բեզոսի մոտ չէին, նա պատվերը ստանալու դեպքում դրանք պատվիրում էի օֆլայն-խանութից, որի հետ համագործակցում էր: Սիեթլի պահեստում պահպանվում էր միայն 200 գիրք, որոնք պետք էր առաքել կարճ ժամանակում:

Այնուհետև, երբ պատվերների թիվն աստիճանաբար աճեց, Ջեֆը վարձեց միանգամից 5 աշխատակից, ցերակը պետք էր համակարգել պատվերները, իսկ երեկոյան արդեն փաթեթավորել դրանք բրենդային արկղերում: Այդ ժամանկից ի վեր Բեզոսը համարվում է խիստ գործատու:

Սրընթաց աճ գրանցվեց, երբ կայքը Yahoo!-ի գլխավոր էջում ցուցադրվեց: 2 ամսվա ընթացքում վաճառքները հասան $20 000-ի՝ շաբաթում: Հայտնվեցին առաջին ներդրողները, որոնք տրամադրեցին 1 մլն. դոլար՝ ծառայության զարգացման և կայքի բարելավման համար: Սա թույլ տվեց Amazon-ը պարկեշտ տեսքի բերել: Այս փուլում հայտնվեցին ապրանքների նկարները և պարզ դարձավ, որ Ջեֆի նախագիծը կայացել է:

Զարգացման փուլ 

Amazon-ն ուներ հստակ բիզնես պլան, ամբողջ եկամուտը ներդրվում էր ընկերության զարգացման վրա: 2000թ. մարտին ինտերնետ ընկերությունների իրավիճակը կտրուկ վատացավ, այդ շրջանում Amazon-ի ակցիաների գինը նվազեց մի քանի անգամ $107-ից հասավ $7 (ներկայումս մեկ ակցիան արժե 800 դոլարից ավելի), բայց ընկերությունը կարողացավ կանգնել ոտքերի վրա և հաջողվեց գնել թուլացած մրցակից ընկերություններին, միաձուլել և առավել ազդեցիկ դիրք զբաղեցնել:

Ճանապրահի սկզբում Ջեֆ Բեզոսը իր առջև 2 ուղություն էր դրել.

  • Մինչև 2000թ. տարեկան 74 մլն. դոլարի ապրանքի վաճառքի դեպքում դա կհամարվեր նորմալ արդյունք ընկերության համար:
  • Եթե ընկերության տարեկան ցուցանիշը կազմեր $144 մլն., ապա դա կլիներ ձեռքբերում:

Իսկ իրականում մինչև 2000թ. Amazon-ի տարեկան վաճառքներն աճեցին $1,6 միլիարդով:

Amazon-ն աճ է գրանցում մինչև հիմա: Նրանք գնում են նոև ընկերություններ, առաջարկում հարմարավետ ծառայություններ: Բոլորովին վերջերս նրանք հաջող կերպով իրականացրին դրոնի օգնությամբ առաքումը, ներկայացրին նոր սերնդի սուպերմարկետ Amazon Go-ն: Նոր սերնդի վաճառակետերի ծրագիրը, գալիս է փոխելու շոփինգի մասին ավանդական պատկերացումները:

Հիմա արդեն ընկերությունը կազմում է գլոբալ տնտեսության մեծ մասը: ԱՄՆ-ում ամեն 3-րդ գնումը կատարվում է amazon.com-ում:

  • Ընկերությունում այժմ աշխատում է մոտ 300 հազար մարդ, 4 անգամ ավելի շատ քան Google-ում:
  • Amazon.com-ը համացանցում 7-րդ ամենահայտնի կայքն է:
  • Ընկերության տարեկան շրջանառությունը $107 մլրդ. է:

Ընկերությունում 304 մլն. ակտիվ օգտատեր կա, որոնք ամսական $120 միլիոնի հասնող գնումներ են կատարում: Իսկ Ջեֆ Բեզոսն այն հաջողությամբ կառավարում է, իսկ ազատ ժամանակը տրամադրում է անբուժելի հիվանդությունների դեմ պայաքրող դեղորայքի հայտնաբերմանը, տիեզերքով ճամփորդությունների կազմակերպմանը:

Նունե Գրիգորյան