Telegram-bot. True Face-ը նկարներինց շպարը կհեռացնի և հակառակը

Telegram-bot. True Face-ը նկարներինց շպարը կհեռացնի և հակառակը

Telegram-ում հայտնվել է True Face Bot, որը թույլ է տալիս տեսնել, թե ինչ տեսք ունեն սոցցանցերի գեղեցկուհիները առանց շպարի: Նաև հակառակը, հնարավոր է շպար ավելացնել նկարների վրա: Նեյրոցանցերի և մեքենայական ուսուցման շնորհիվ կվերափոխվեն նկարները:

Այս զվարճալի տեխնոլոգիայից օգտվելու համար, հարկավոր է Telegram մեսենջերում փնտրել @true_face_bot: Երբ բացեք զրույցը, որից հետո հարկավոր է բեռնել նկարը սմարթֆոնից և ընտրել 2 ֆունկցիաներից մեկը՝ ավելացնել կամ էլ հանել շպարը:

Սա թողարկել է Magic-ը, որի մասին իր ինստագրամյան էջում հայտնել է հավելվածի հիմնադիր Աշոտ Գաբրիելյանովը: Magic-ը հայտնի է իր անիմացիոն սթիքերներով, որոնք ստացվում են օգտատերերի կարճ տեսանյութերից: Telegram-ում True Face-ը տեղադրել են Magic-ը տարածելու և մեծ ճանաչում ձեռք բերելու, ինչպես նաև օգտատերերի արձագանքների համար:

Թեգեր: Telegram