Անվճար դարձած iOS-հավելվածներ (ապրիլի 27)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Eddy Cloud Music Player & Streamer Pro

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս հավելվածով Dropbox, Box, Google Drive կամ OneDrive ամպային համակրգերից օգտվողները կարող են պահպանել և լսել սիրելի կատարումներն ու երաժշտությունը անմիջապես ամպային համակրգերից:

Pixel Boat Rush

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս խաղում պետք է առաջ շարժվել ու հասնել վերջնակետերին՝ ճանապարհին ոչնչացնելով հանդիպող թշնամիներին, հավաքել միավորներ և գրանցած արդյունքներով մրցել այլ խաղացողների հետ:

gTasks Pro

Գինը՝ 5.99$ – անվճար

Սա կսինքրոնացնի  iPhone-ն ու iPad-ը Google tasks-ի հետ: Հարկավոր է հավելվածիում մուտք գործել ձեր Google հաշիվ և ձեր սահմանած առաջադրանքների ցանկը հասանելի կդառա i-սարքավորումում:

Peloton Cycle: Live Fitness Indoor Cycling Classes

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա ֆիթնես հավելված է, որը պետք կգա հեծանիվ վարելիս: Հասանելի են 3000-ից ավելի դասեր, նաև այն ունի ամենօրյա ուղիղ միացմամբ դասեր ու ցուցումներ՝ մասնագետներից:

Learn Colors App Shapes Preschool Games for Kids

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս հավելվածը նախադպրոցական տարիքի երեխաների համար է, այն տրամաբանական փազլ խաղերի միջոցով կսովորեցնի գույները, ճանաչել կենդանիներին, կօգնի ձեռք բերել մաթեմատիկական տարրական գիտելիքներ: