Ինչպե՞ս մեկընդմիշտ հեռացնել գովազդը բրաուզերներից

Ինչպե՞ս մեկընդմիշտ հեռացնել գովազդը բրաուզերներից

Հաճախ է պատահում, որ ցանկանում ենք ծանոթանալ որևէ կայքի բովանդակությանը, հետաքրքիր հոդված ենք կարդում, բայց անընդհատ մեր ուշադրությունը շեղում են գովազդային հայտարարությունները: Ներկայացնում ենք մի շարք միջոցներ, որոնք կօգնեն հեռացնել գովազդները համակարգչից:

Ինչպե՞ս հեռացնել գովազդը դեսքթոփ բրաուզերներից

Ընտրել ենք համեմատաբար հայտնիները, պարզ ու հարմար օգտագործվողները, ինչպես նաև ամենաֆունկցիոնալները, որոնք չեն դանդաղեցի բրաուզերի աշխատանքը  և իհարկե կպաշտպանեն վնասակար ծրագրերից, որոնք համացանցում տարածվում են գովազդի միջոցով:

Adblock Plus

Լիցենզիա՝ ազատ ծրագրային ապահովում:

Օպերացիոն համակարգ՝ Windows, macOS, Linux:

Համատեղելիություն՝ Google Chrome, Mozilla Firefox, Opera, Internet Explorer, Safari, «Яндекс.Браузер», Maxthon, Microsoft Edge:

Adblock Plus-ն ամենահայտնին է: Այն պայքարում է գովազդային բաներենրի և բացվող պատուհանների դեմ, ունի սեփական ֆիլտրերի կարգավորումների մեծ ընտրություն և չի պահանջում գումար: Adblock Plus-ը նաև կարգելի վիրուսային կայքեր մոըտքը, որով էլ կկանխարգելի համակարգի վարակումը:

Element Hiding Helper

Լիցենզիա՝ ազատ ծրագրային ապահովում:

Օպերացիոն համակարգ՝ Windows, macOS, Linux:

Համատեղելիություն՝ Mozilla Firefox, Google Ghrome, Opera, Safari:

Element Hiding Helper-ը Adblock Plus-ի հավելում է, որը թույլ կտա ամբողջովին հեռացնել կայքէջի ցանկացած մաս: Օրինակ՝ Adblock-ը բացառել է կայքից գովազդային բովանդակությունը, բայց որոշ կոճակներ կամ էլ հղումներ, որոնք գովազդ չեն համարվում, բայց չեք ցանկնում դրանք նույնպես տեսնել:

Սեղմե՛ք Adblock Plus-ի նշանի վրա, որը տեղակայված է էկրանի աջ կողմի վերին հատվածում և ընտեք փակվող էլեմենտը, որը հնարավոր է անել նաև Ctrl + Shift + F3 կոմբինացիայով:

Կուրսորը տարեք տվյալ էլեմետի վրա, որը ցանկանում եք հեռացնել, այն կարմիր շրջանակի մեջ կմտնի, սեղմեք վրան և բացվող պատուհանում ստեղմեք «Ավելացնել ֆիլտր» կոճակը:

Անցանկալի տարրն այլևս չի անհանգստացնի:

uBlock

Լիցենզիա՝ ազատ ծրագրային ապահովում:

Օպերացիոն համակարգ՝ Windows, macOS, Linux:

Համատեղելիություն՝ Google Ghrome, Mozilla Firefox, Safari:

Եվս մեկ միջոց, որն աշխատում է նույնքնա արդյունավետ, ինչպես  Adblock Plus-ը և միաժամանակ ունի առավելություն: Այն ավելի քիչ ռեսուրս է օգտագործում և չի դանդաղեցնում համակարգչի աշխատանքը:

uBlock-ով նույնպես կարելի է հեռացնել web էջի անցանկալի մասերը:

Ghostery

Լիցենզիա՝ ազատ ծրագրային ապահովում:

Օպերացիոն համակարգ՝ Windows, macOS, Linux:

Համատեղելիություն՝ Google Ghrome, Mozilla Firefox, Opera, Internet Explorer, Microsoft Edge, Safari:

Ghostery-ի նպատակը գովազդի դեմ պայքարից զատ, նաև օգտատերերի ակտիվության ու տվյալների հավաքումը կասեցնելն է: Այդ պատճառով հաճախ խորդուրդ է տրվում օգտվել այս ծառայությունից որպես հավելում այլ արգելափակող հավելվածների:

հավանաբար նկատած կլինեք, որևէ թեմայի մասին հոդված կարդալուց հետո, կամ էլ ինֆորմացիա փնտրելուց հետո, ձեզ անըդհատ հետապնդում է դրա գովազդը: Ghostery-ն կանխում է նման տվյալների հավաքումը, միաժամանկ այն արագացնում է աշխատանքը, որը նունյպես կարևոր գործոն է:

Opera

Լիցենզիա՝ ազատ ծրագրային ապահովում:

Օպերացիոն համակարգ՝ Windows:

Գովազդների արգելափակման մասին խոսելիս, պետք է չմոռանալ նաև Opera-ն: Սա առաջին բրաուզերն է, որում արդեն իսկ ներդրված է անցանակալի բովանդակության սահմանափակելու ֆունկցիան: Ամենն, ինչ պահանջվում է՝ կարգավորումներում դնել v նշանը:

Ի դեպ, վերջերս հայտնի դարձավ, որ Google-ը պատրաստվում է Chrome-ում ներդնել գովազդները արգելափակող սեփական գործիքը: Շատ փորձագետների զարմացրել է այն փաստը, որ Google ընկերության եկամուտի մեծ մասը ստացվում է հենց գովազդից և դրա հետ մեկտեղ ընկերությունը որոշել է ներդնել նման ֆունկցիա: Բայց նմանատիպ ծրագրերի ու հավելվածների տարածումը բերեց նրան, որ ընկերությունում որոշեցին թողարկել սեփականը: