ԲարՔեմփ Երևան չկոնֆերանսն այս տարի կանցկացվի մայիսի 27-28-ը

Մայիսի 27-28-ը Հայաստանի ամերիկյան համալսարանում կանցկացվի «ԲարՔեմփ Երևան 2017» չկոնֆերանսը: Արդեն 9-րդ տարին անընդմեջ անցկացվող յուրահատուկ՝ ոչ պաշտոնական ձևաչափով կոնֆերանսի մասնակիցներն այս տարի կրկին հնարավորություն կունենան նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերել, ելույթներ ունենալ, կիսվել սեփական փորձով, քննարկել համացանցային տեխնոլոգիաներ, ծրագրավորման կիրառական խնդիրներ և այլն:

Մասնակցության համար կարող եք գրանցվել այստեղ: Workshop-ների գրանցումը հասանելի է այստեղ:

Պաշտոնական հեշթեգն է՝ #barcampevn17:

«ԲարՔեմփ» են անվանում տեղեկատվական տեխնոլոգիաների, ինտերնետի և նոր մեդիաների թեմաներով (չ)կոնֆերանսները, որոնք անցնում են ոչ ֆորմալ մթնոլորտում, ինչն ապահովում է բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում։ ԲարՔեմփն առաջին անգամ անցկացվել է 2005թ. ԱՄՆ-ում՝ Սիլիկոնյան հովտում և հետագայում դարձել է ճանաչված ձևաչափ ամբողջ աշխարհում։ Երևանում «չկոնֆերանսն» անցկացվում է 2009-ից։