«Արմաթի» սաները զարմացրել են Եվրատեսիլ 2017-ի հայաստանյան պատվիրակ Արծվիկին

 Եվրատեսիլ 2017-ի հայաստանյան դեսպանն այցելել է Աշտարակի «Արմաթ» ինժեներական լաբորատորիա:

«Որքա՞ն ժամանակ է պահանջվում այս ամենը տպելու համար», – հարցնում է Եվրատեսիլ 2017-ում Հայաստանի  Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցի «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիայի սաներին:

Հանրահաշվի, երկրաչափության և ֆիզիկայի դասընթացների ժամանակ սերտած գիտելիքները գործնականում կիրառող այս խմբակի սաները զարմացրեցին երգչուհուն համակարգչով մոդելավորելու, եռաչափ տպիչով առարկաներ տպելու, խաղեր ծրագրավորելու ու անիմացիա ստեղծելու իրենց կարողություններով:

«Շատ բաներում ենք հմտացել, իսկ ներկա պահին նախապատրաստվում ենք կարևոր մրցույթի, որի համար պատրաստել ենք ռոբոտ: Փոքր դետալներ կան շտկելու, ջանք չենք խնայի դրա համար, քանի որ բոլորս երազում ենք հաղթել այդ մրցույթում», – իր երազանքներով է կիսվում «Արմաթ»-ի սան Աննա Գրիգորյանը խմբակի աջակից՝ Ucom ընկերության և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) ներկայացուցիչների հետ:

Արծվիկին մաղթում է «տրիումֆ» իր ելույթի ժամանակ ու շնորհակալ է անսպասելի այցի համար:

«Մեր ռոբոտը, որը զրոյից ինքնուրույն ենք պատրաստել, հատուկ տարածության մեջ պետք է շարժվի և առարկաներ հավաքի: Մեծ մասն արված է, ծրագրային որոշ շտկումների կարիք կա միայն», – պատմում է նույն լաբորատորիայի սան Աշոտ Թառումյանը:

Երկու տարբեր, սակայն իրենց համար կարևոր մրցույթների նախապատրաստվող Արծվիկն ու «Արմաթ»-ի սաները միմյանց հաջողություն մաղթեցին և լիահույս են, որ իրենց երազանքներն իրականություն կդառնան: