Facebook-ում մեկնաբանություններին արձագանքելու գործառույթ է ավելացել

Facebook-ում մեկնաբանություններին արձագանքելու գործառույթ է ավելացել

Facebook-ում ավելացել է նոր սպասված գործառույթ: Այսուհետը հնարավոր է տարբեր կերպ արձագանքել մեկնաբանություններին: Արդեն մեկ տարուց ավել է, ինչ սոցցանցում հավանության նշանի կողքին ավելացել են տարբեր ռեակցիաների էմոջիներ ( Love, Haha, Wow, Sad և Angry):

Օգտատերերը ողջունել են այս նորամուծությունը և արդեն ակտիվորեն գործածում են այն մեկնաբանություններով շփումների ընթացքում: Կիրառելու եղանակը նույնն է, պետք է մեկնաբանության like կոճակը երկար սեղմել և կհայտնվեն էմոջիները: Վերջերս սա հասանելի դարձավ նաև Facebook Messenger-ում:

Այս տարի ընկերության F8 ամենամյա կոնֆերանսի ժամանակ ներկայացվեցին մի շարք նորամուծություններ, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ: