Լավագույն հավելվածները աուդիոգրքեր լսելու համար

Լավագույն հավելվածները աուդիոգրքեր լսելու համար

Այսօր ուրբաթ է, և ittrend.am-ը շարունակում է տարբեր ֆունկցիոնալությամբ լավագույն հավելվածների շարքը` այս անգամ ներկայացնելով աուդիոգրքեր լսելու լավագույն հավելվածները` նախատեսված iOS և Android համակարգերի համար:

Audiobooks Now (AndroidiOS)

Գինը` անվճար

Աուդիոգրքեր լսելու համար նախատեսված այս հավելվածն առաջարկում է մոտ 80 հազար բեսթսելլերներ, դասական գրականություն: Հնարավոր է օնլայն լսել գրքեր կամ էլ բեռնել դրանք և համատեղել էլեկտրոնային ընթերցանության հետ: Այստեղ հնարավոր է ստեղծել սիրելի գրականության գրադարան, պահպանել գրքերը՝ հետագայում անդրադառնալու նպատակով: Լսելու ընթացքում կառավարելը հեշտ և պարզ է դառնում աուդիո նվագարկչի մեծ կոճակների շնորհիվ: Հավելվածում հնարավոր է գնել նոր գրքեր:

Downpour (AndroidiOS)

Գինը` անվճար

Եթե ֆանտաստիկ գրականության սիրահար եք, ապա բեռնեք հենց այս հավելվածը: Այն ունի ֆանտաստիկ ժանրի գրքերի հրաշալի ընտրանի: Նախքան աուդիոգիրքը գնելը, հնարավոր է կարճ 30-60 վայրկյան տևողությամբ գրքին ծանոթացնող պատմություն լսել:

LibriVox (AndroidiOS)

Գինը` անվճար

LibriVox-ը ավելի քան 24 հազար անվճար աուդիոգիրք է պարունակում: Այստեղ հնարավոր է տեսնել գրքերի վարկանիշները, ընթերցել ունկնդիրների կարծիքները, մեկնաբանությունները: Հնարավոր է կարգավորել աուդիոյի արագությունը: Այն ունի նաև գիշերային ռեժիմ:

Audio Books by Audiobooks.com (AndroidiOS)

Գինը` անվճար

Audiobooks.com պլատֆորմի հավելվածն է, որտեղ հասանելի են 100 հազարից ավելի գրքեր՝ նոր թողարկված, բեսթսելլերներ, դասական գրականություն: Այստեղ կգտնեք մասնագիտականից մինչև գեղարվեստական գրականություն: Նվագարկիչը պարզ ինտերֆեյսով ունի և բազմաֆունկցիոնալ է:

Listen! (AndroidiOS)

Գինը` անվճար

Այս հավելվածը ստեղծվել է «ЛитРес»-ում առկա մեաքանակ գրքերը լսելու համար: Սա ռուսերենով ամենաշատ գրքեր պարունակող հավելվածն է: Այստեղ կարելի է գտնել և՛ անվճար, և՛ վճարովի գրքեր: Բոլոր գրքերը կարդում են պրոֆեսիոնալ հնյունավորող դերասաններ, այնպես որ կարդացող ձայնը չի նյարդայնացնի, որը առանցքային դեր ունի աուդիոգրքերի պարագայում: