ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):
LeechTunes
Գինը՝ 1.99$ – անվճար
Սա երաժշտություն լսելու համար նախատեսված հավելված է: Այն առաջարկում է ինտերֆեյսի բազմագույն տարբերակներ:
TextCode
Գինը՝ 7.99$ – անվճար
Սա նախատեսված է ծրագրավորողների համար: Ամեն պահի կարելի է տեսնել կոդը, խմբագրել այն:
A Noble Circle
Գինը՝ 1.99$ – անվճար
Սա մինիմալիստական ոճով պատրաստված խաղէ, որի ընթացքում պետք է աջից ձախ շարժվող սև կետը բարձրացնել՝ ճանապարհին հաղթահարելով խոչընդոտները և վաստակել միավորներ:
Time Manager
Գինը՝ 1.99$ – անվճար
Այս հավելվածի միջոցով հնարավոր է արդյունավետ կառավարել ժամանակը, պլանավորել օրվա անելիքները և վերլուծել ծախսած ժամանակը: