Gmail-ը կոտրելու նոր միջոց է հայտնաբերվել

Gmail-ի բազմաթիվ օգտատերեր ստացել են վիրուսային նամակներ, որտեղ ծանուցվում է այն մասին, որ օգտատերը Google Drive-ում պահպանվող ինչ-որ փաստաթղթի խմբագիր է դարձել: Այդ նամակները պատրաստված են նման բովանդակությամբ նամակների պես: Կասկածի տեղիք չտալու համար, նամակն ուղարկվում է կոնտակտերի ցանկում ներառված մարդկացից մեկի էլ. հասցեից:

Այսպիոսվ, օգտատերեը առանց կասկածի մուտք են գործում առաջարկվող հղումով, որտեղ հաքերները պատրաստել են ֆիշինգային հավելված, որը պահանջում է մուտք գործել էլ. հաշիվ: Այն պատրաստված է Google Drive-ի նմանությամբ՝ նույն անունն ու լոգոն կրող:

Օգտատերը կեղծ հավելվածով մուտք է գործում իր էլ, հասցե, այն անմիջապես բոլոր կոնտակտներին վիրուսային բովանդակությամբ նամակներ է ուղարկում: Արդյունքում հաքերները կոտրում են Gmail հաշիվները և տվյալները: Google ընկերությունն արդեն հայտնել է Google Drive հաքերային հավելվածը հեռացնելու մասին: Սակայն երաշխավորված չէ, որ նմանատիպ նամակներ այլևս չեն լինի:

Հարկավոր է ուշադիր լինել յուրաքանչյուր հղում բացելուց առաջ: Ճշտել և համոզվել, որ տվյալ օգտատերն է ուղարկել նամակը: