Անվճար դարձած iOS-հավելվածներ (մայիսի 6)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Mindbliss

Գինը՝ 11.99$ – անվճար

Այս հավելվածը մեդիտացիա անելու համար է: Այստեղ հնարավոր է ընտրել անհատակն ուսուցիչ, որը կուղղորդի մեդիատացիայի ընթացքում: Ինչպես նաև հավելվածը AI տեխնոլոգիաների կիրառությամբ անհատական ծրագիր կմշակի, որը կօգնի հանգստացնել նյարդերը և քնել:

Coloring Farm Animal Coloring Book For Kids Games

Գինը՝ 2.99$ – անվճար

Սա երեխաների համար է նախատեսված: Նրանք պետք է ինքնությույն գունավորեն պատրստի նկարները:

Tourou nagashi Photo Frame

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով հնարավոր է վայելել լուսանկարները: Վերապրել հիշողությունները՝ պատրաստելով սլայդ շոու:

Sketch Me!

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա լուսանկարաների խմբագրիչ հավելված է, որը տարբերվող և յուրահատուկ տեսք կհաղորդի լուսանկարներին:

Golf Sight – Slope-Adjusted Rangefinder

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս խաղը գոլֆի սիրահարներին դուր կգա: Վիրտուալ կերպով հնարավոր է խաղալ գոլֆ, վաստակել միավորներ և մրցել ընկերների հետ: