Google Maps-ում ավելացել է նոր հնարավորությունը, որը թույլ կտա խմբագրել ճանապարհները: Օգտատերերը կարող են ինքնուրույն հայտնել ավտոճանապարհների խնդիրների ու անհամապատասխանությունների, անճշտությունների մասին:
Այս գործողությունը կատարելու համար անհրաժեշտ է բացել մենյուն և սեղմել «Send feedback», այնուհետև «Add road» և խմբագրել՝ ներմուծելով ճիշտ ինֆորմացիան: Նշենք, որ Google-ը վերջին շրջանում դադարեցրել է Map maker հավելվածի գործունեությունը, որը քարտեզները խմբարելու համար էր նախատեսված: Այն գործում էր 2005-ից:
Ավտոճանապարհները խմբագրելու նոր գործառույթը հասանելի է Android և iOS համակարգերի օգտատերերի համար:
Վերջերս, Google Maps-ը համալրվեց նոր ֆունկցիայով, որը թույլ է տալիս իրական ժամանակում կիսվել գտնվելու վայրով և տեղաշարժի մասին ինֆորմացիայով ընկերների հետ: