Mokase. Սուրճ պատրաստող սմարթֆոնի պատյան

Mokase սմարթֆոնի պատյանը բացի սարքավորումը վնասվածքներից ու քերծվածքներից պաշտպանելուց, նաև կարողանում է սուրճ պատրաստել: Kikstarters քրաուդֆանդինգի հարթակում այժմ դրամահավաք է իրականացվում՝ մեծաքանակ արտադրության համար:

Այս աքսեսուարի հեղինակը իտալացի Կլեմենտե Բիանդոն է: Բացի սրճեփ մեքենայից այն նաև ներառում է հատուկ սուճի քարթրիջներ և մարտկոց, որը տաքացնում է սուրճը: Mokase-ը տաքացնում է ըմպելիքի մեկ չափաբաժինը (25 մլ) մինչև 60 աստիճան և ալյումինե խողովակով մատուցում է սուրճը: Պատրաստման ընթացքին հնարավոր է հետևել և կառավարել Mokase նույնանուն մոբայլ հավելվածով:

 

Պատյանը նախատեսված է է iPhone 6-6s, 7-7 Plus-ի, Samsung-ի բոլոր մոդելների (սկսած S6-ից), ինչպես նաև Huawei P8, P9-P9 Plus, P10-P10 Plus-ի և LG G5 սմարթֆոնների համար:

Այժմ սրճեփ-պատյանն արժե 49 եվրո: Անհրաժեշտ է հավաքել 75 հազար եվրո, բայց այժմ միայն 2500 եվրո է հավաքվել: Այնպես որ, այս նախագծի ճակատագիրը դեռ պարզ չէ: Նախատեսվում է աքսեսուարը դուրս հանել շուկա՝ մեծածավալ վաճառքի, ընթացիկ տարվա հուլիսից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում: