Apple-ը գնել է քնին հետևող սարքեր արտադրող Beddit ընկերությունը

Apple ընկերությունը ձեռք է բերել ֆիննական Beddit ընկերությունը, որն արտադրում է քնի փուլերի ընթացքին հետևող գադջեթներ:

Beddit թրեքերները հավաքում է քնի ընթացքի  մասին տեղեկատվություն՝ չափում է անոթազարկի հաճախականությունը, մարմնի ջերմաստիճանը, շնչառությունը և այլն:

Այս գործարքի մանրամասները դեռ չեն հաղորդվում: Կան ենթադրություններ, որ Beddit-ն իր մասնակցությունը կունենա ֆիթնեսի հավելվածի ստեղծման մեջ, որը կինտեգրվի Apple Watch-ի մեջ:

https://youtu.be/ak3ireBUEnw