Վաղը կանցկացվի «ՈԶՆԻ 2017» ամենամյա դպրոցական համակարգչային մրցույթի II փուլը

Մայիսի 12-ին Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում կկայանա «ՈԶՆԻ 2017» ամենամյա դպրոցական համակարգչային մրցույթը:

Մրցույթի նպատակն է

  • բացահայտել աշակերտների համակարգչային կարողություններն ու հմտությունները, հնարավորություն տալ նրանց համակարգչային ծրագրերի միջոցով արտահայտելու իրենց նորորարական գաղափարները, ստուգելու սեփական կարողությունները:
  • ստեղծել հարթակ մարզերի և մայրաքաղաքի ուսուցիչների համագործակցությանևփորձիփոխանակմանհամար:

Այս տարի մրցույթին մասնակցում են 6-10-րդ դասարանների 223 աշակերտներ Երևանի 45  և ՀՀ մարզերի դպրոցներից, ինչպես նաև ՀՀ որոշ ուսումնական հաստատություններում  գործող ռոբոտաշինության խմբակներից  68 աշակերտ, որոնք կաշխատեն <<Աղվես>>  համակարգչային ծրագրով:  Վիճակահանության միջոցով մասնակիցները կընտրեն իրենց աշխատանքի թեման և սահմանված ժամանակի ընթացքում կներկայացնեն այն: Ամսվա վերջում հայտնի կլինեն հաղթողները, ովքեր կստանան պատվոգրեր և մրցանակներ:

Մրցույթին մասնակցության վճար չի գանձվում: «Ոզնի»-ն իր ձևաչափով միակն է: Այն ստեղծվել է 2010թ.:

Մրցույթի անցկացմանը աջակցում են ՏՀՏ գործատուների միությունը, հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և ԿՏԱԿ-ը։