iPhone 7-ը դարձել է աշխարհում ամենաշատ վաճառվող սմարթֆոնը

iPhone 7-ը դարձել է աշխարհում ամենաշատ վաճառվող սմարթֆոնը

Strategy Analytics-ի անցկացրած հետազոտության համաձայն՝ iPhone 7-ը դարձել է աշխարհում ամենավաճառվող սմարթֆոնը ընթացիկ տարվա առաջին եռամսյակում: Այն, տարվա առաջին 3 ամսիների ընթացքում, վաճառվել է 21.5 մլն. օրինակով, որի արդյունքում գրավել է շուկայի 6.1%-ը:

2-րդ տեղում iPhone 7 Plus-ն է՝ 17.4 մլն. օրինակ վաճառքով (շուկայում՝ 4,9%): Այսպիսով, Apple ընկերության 2 սմարթֆոնները ընդհանուր առմամբ զբաղեցրել են համաշխարհային շուկայի ավելի քան 10%-ը 2017-ի առաջին եռամսյակում:

Հետաքրքիրն այն է, որ առաջին 3 տեղերում չի հայտնվել համաշխարհային շուկայում վաճառքի ծավալներով առաջատար դիրք զբաղեցրած Samsung ընկերությունը: 3-րդ տեղում Oppo R9s սմարթֆոնն է հայտնվել, որին բաժին է հասել շուկայի 2,5%-ը: Այն վաճառվել է 8.9 մլն. օրինակով:

Եռյակին հետևում են Samsung ընկերության Galaxy J3 (2016) և Galaxy J5 (2016) սարքավորումները: Դրանք վաճառվել են համապատասխանաբար  6.1 և 5 մլն. օրինակներով և զբաղեցրել շուկայի 1.7% և 1.4%-ը: