Gravit. գրաֆիկական պատկերներ ստեղծելու համար անվճար գործիք

Gravit. գրաֆիկական պատկերներ ստեղծելու համար անվճար գործիք

Որակյալ գրաֆիական պատկերներ ստանալու համար անհրաժեշտ են հատուկ գործիքներ, որոնք կարող են այնքան էլ մատչելի չլինել: Ներկայացնում ենք անվճար Gravit գործիքը, որը կարողանում է այդ ամենն անել որակով և անվճար:

Gravit-ը օնլայն խմբագիր է լոգոներ, բաներներ և գրաֆիկական պատկերներ ստեղծելու համար: Այն թույլ է տալիս լուծել թվային դիզայնի հետ կապված ցանկացած խնդիր: Վերջերս Gravit-ը հասանելի դարձավ բոլոր դեսքթոփ հարթակների համար  (Mac, Windows, Linux):

Ծրագրում կա ամբողջական գործիքակազմ՝ նախատեսված վեկտորային գրաֆիկայի համար: Հավելվածում հասանելի են տարբեր երկրաչափական ֆորամներ, գործիքներ, պատկերների ձևափոխման, գրաֆիկական մոդելավորման, տեքստեր ավելացնելու համար նույնպես: Բացի այդ էլ ծրագիրն ունի վեկտորային օբյեկտների շտեմարան, որը բաց է աշխատանքներում օգտագործման համար:

Արդեն իսկ պատրաստի աշխատանքները կարելի է պահպանել PNG, JPG կամ SVG ֆորմատներով: