Zangi-ն թողարկել է հայկական սթիքերների նոր շարք

Zangi-ն թողարկել է հայկական սթիքերների նոր շարք

Zangi հայկական հավելվածում ավելացել է հայկական սթիքերների նոր շարք։ Սթիքերների հավաքածուն անվանվել է «Երկիրը երկիր է» և իր մեջ ներառում է 48 առօրյա խոսակցական բառեր, թևավավոր խոսքեր դարձած արտահայտություններ, հաճախ օգտագործվող դարձվածքներ և ավելին։ Փաթեթում կարող եք գտնել «Վատ չի», «Կյանքս կերար», «Երկիրը երկիր է», «Դեմք ես», «Տնաշեն», «Աչքդ լույս» և նմանատիպ այլ արտահայտություններ:

Zangi-ի կոմերցիոն տնօրեն Վիգեն Ավանեսյանի խոսքով՝ օգտատերերն հենց իրենք են ձևավորոել սթիքերների այս շարքը. «Մեր ֆեյսբուքյան էջում տեղադրած հրապարակումներից մեկում առաջարկեցինք մասնակից դառնալ մեր ստեղծագործական ընթացքին և երբ տեսանք, թե ինչ արագությամբ մեր էջը լցվեց բազմաթիվ հետաքրքիր ու հումորային առաջարկներով, լավագույններն առանձնացրեցինք և ահա տեսնում եք արդյունքը: Կարելի է ասել, որ մեր օտգատերերն իրենք են ձևավավորել այս սթիքերների շարքը, իսկ մեր ստեղծագործական թիմը հաճուքով դրանք կյանքի կոչեց»:

 

Նշենք, որ 2009թ. հայ ծրագրավորողների ստեղծած Zangi հավելվածով հնարավոր է իրականացնել տեսա և ձայնային զանգեր, ինչպես նաև ուղարկել ինտերակտիվ հաղորդագրություններ, լուսանկարներ ու տեսանյութեր, այն ունի տեսակոնֆերանսի հնարավորություն, անվտանգության լուծումներ՝ կորպորատիվ հաճախորդներին սպասարկելու համար, նաև հասանելիության, ձայնի և պատկերի որակական առավելություններ: Այն ունի 1.5մլն ակտիվ օգտատեր աշխարհի տարբեր երկրներում

Հավելվածն անվճար հասանելի է Android և iOS համակարգերով աշխատող մոբայլ սարքերի համար: