Instagram-ում վերջին թարմացումից հետո հավելվածում ավելացել է զվարճալի սելֆի-ֆիլտրեր, որոնց շարքում կգտնեք նապաստակի կամ էլ կոալայի ականջներ և այլն: դրանք գործածելու համար բավական է միայն հավելվածում բացել տեսախցիկը և սեղմել ներքևի աջ անկյունում տեղակայված կոճակը:
Ֆիլտրերը աշխատում են և՛ դիմային, և՛ հիմնական տեսախցիկի հետ: Դրանք կարելի է օգտագործել ոչ միայն նկարների, նաև վիդեոների համար, այդ թվում Boomerang ֆորմատի տեսահոլովակների համար:
Սակայն սրանով միայն չի սահմանափակվում Instagram-ի նորամուծությունները: Ավելացել են այլ ստեղծագործական գործիքներ: Հնարավոր է դարձել նկարել վերջից ցուցադրվող տեսանյութեր (Rewind):
Սթիքերները ստացել են հեշթեգերի գործառույթները: Սթիքերի վրա սեղմելով հնարավոր է տեսնել տվյալ սթիքերով այս հրապարակումներ՝ ինչպես սովորական տեքստային հեշթեգերի դեպքում է:
Ավելացել է ռետին գործիքը, որի միջոցով կարող եք թողնել նկարի այն հատվածներ, որոնք ցանկանում եք, իսկ մյուս մասը թողնել ներկված նախընտրելի գույնով:
Նշենք, որ այս ֆունկցիաները ավելացել են Instagram 10.21 տարբերակում: Դրանք հասանելի են iOS և Android բոլոր օգտատերերի համար: