«Ավրորայի» հերոսները՝ Picsart հավելվածում

«Ավրորայի» հերոսները՝ Picsart հավելվածում

PicsArt-ը միացել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը՝ հավելվածի և սոցցանցի օգտատերերին ներկայացնելով սթիքերների նոր փաթեթ: Այսպիսով ընկերությունը դառնում է համաշխարհային մարդասիրական շարժման մաս՝ մարդկանց հնարավորություն ընձեռելով նորարար միջոցներով և թվանշային միջավայրում արտահայտել իրենց աջակցությունը համընդհանուր մարդասիրությանը:

PicsArt-ի նոր սթիքերները պատկերում են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության տարբերանշանը, «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկրի եւ հավակնորդների խոսքերը, ինչպես նաեւ նրանց գործունեության մասին նյութեր և նկարներ: Սոցիալական ցանցի օգտատերերը կարող են գործածել սթիքերները` լուսանկարները խմբագրելու և տարածելու համար:

PicsArt-ը լուսանկարների մշակման, կոլաժների պատրաստման, նկարելու և համատեղ խմբագրելու համար նախատեսված հավելված և սոցիալական ցանց է։

Հավելվածն ունի արդեն 400 միլիոն ներբեռնում եւ ամսական 90 միլիոն ակտիվ օգտատեր: PicsArt-ը  հասանելի է 20 լեզուներով ամբողջ աշխարհում: Անվճար է iOS, Android և Windows հարթակների համար: