Մեկնարկել է «Վերականգնվող էներգիան՝ որպես տեխնոլոգիական զարգացման գործիք» ծրագիրը

Մեկնարկել է «Վերականգնվող էներգիան՝ որպես տեխնոլոգիական զարգացման գործիք» ծրագիրը

Գյումրիում մեկնարկել է «Վերականգնվող էներգիան՝ որպես տեխնոլոգիական զարգացման գործիք» ծրագիրը: Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում տեղադրվել են 45 ԿՎտԺ հզորությամբ արևային համակարգեր, որոնք հաստատությանը կապահովեն անվճար տաք ջրով և էլեկտրաէներգիայով առնվազն 25 տարի:

Ծրագրի նպատակն է մասայականացնել արևային էներգիայի օգտագործումը` ապահովելով խնայողություն, բնապահպանություն և անվտանգություն, իսկ խնայած միջոցները ներդնել կրթական ու զարգացման ծրագրերի մեջ:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն Հայկ Չոբանյանի խոսքով՝ նպատակն է նմանատիպ ծրագրերով խթանել տեխնոլոգիական կրթությունն ու ունենալ շատ ավելի ուժեղ երկիր։

Նշենք, որ ծրագիրն իրականացնում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը` «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ՍՊԸ ֆինանսավորմամբ, գործընկերներն են «Կայուն էներգիայի զարգացման հիմնադրամ»-ը ու «Արփի Սոլար» արևային տեխնոլոգիական ընկերությունը: