ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):
Inbetween Land (Full)
Գինը՝ 4.99$ – անվճար
Այս խաղում պետք է կախարդական աշխարհում գտնել մանկության ընկերոջը: Պետք է բացահայտել և գտնել կարած բյուրեղներ:
Equalizer PRO
Գինը՝ 3.99$ – անվճար
Այս հավելվածը կօգնի բարելավել երաժշտության հնչողությունը: Այն թույլ է տալիս ավելի կառավարելի դարձնել երաժշտության ձայնը:
Compound Word Match
Գինը՝ 0.99$ – անվճար
Սա հիշողությունը բարելավող փազլ խաղ է: Հարկավոր է գտնել և մտապահել բարդ բառերը:
Homophone Match
Գինը՝ 0.99$ – անվճար
Այս մեկում էլ հարկավոր է գտնել նույնահունչ բառերը:
Hanna & Henri – The Party
Գինը՝ 3.99$ – անվճար
Սա ինտերակտիվ պատմություն է, որին կարող է միանալ երեխան և ընկերանալ Հանայի ու Հենրիի հետ, անցնել բազմաթիվ արկածների միջով:
Transformers: Earth Wars
Գինը՝ 1.99$ – անվճար
Տրանսֆորմերների երկրպագուները այստեղ կարող են գտնել իրնց սիրելի կերպարներին և անցկացնել մենամարտեր, կռվել ու հաղթել՝ անցնելով աշխարհներ:
Tabata! HD: 4 Minute Workout Challenge. Burn calories faster than ever!
Գինը՝ 1.99$ – անվճար
Սա ֆիթնես հավելված է, որն առաջարկում է օրական 4 րոպե տևողությամբ ծրագիր, որի շնորհիվ հնարավոր է ազատվել ավելորդ քաշից և մշտապես լավ մարզավիճակում լինել: