Երևանի թանգարաններն ընդգրկվել են izi.TRAVEL հավելվածում

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող թանգարանները, ինչպես նաև Երևանի կենդանաբանական այգին այսուհետ կունենան եռալեզու աուդիոգիդ ծրագրեր izi.TRAVEL հարթակում:

Հավելվածում ներկայացված են աշխարհի տարբեր երկրների 4000-ից ավելի թանգարանային և քաղաքային աուդիոտուրեր:

Հավելվածը գործում է անվճար և հնարավորություն է տալիս նաև ներբեռնել աուդիոտուրը բջջային հեռախոսների և այլ սարքավորումների մեջ: