Google-ը ներկայացրել է տարվա լավագույն հավելվածների վարկանիշը

Google ընկերությունն ամփոփել է Google Play Awards 2017-ի արդյունքները: Հայտնի են  Android օպերացիոն համակարգի լավագույն հավելվածներն ու խաղերը:

Մասնագետներն ընտրել են ամենալավ հավելվածները 12 անվանակարգում: Այսպիսով, տարվա լավագույն հավելված է ճանաչվել Memrise-ը, որն օգնում է օտար լեզուներ սովորել խաղերի միջոցով:

Լավագույն սթարթափը դարձել է Hooked-ը, որտեղ հնարավոր է կարդալ հետաքրքիր պատմություններ՝ չաթի ֆորմատով: Երեխաների համար ամենալավ հավելվածը Animal Jam-ն է ճանաչվել:

Տարվա լավագույն վիրտուալ իրականության (VR) հավելվածը Virtual Reality-ի Virtual նախագիծն է: Լրացված իրականության (AR) հավելվածը՝ Woorld-ը:

Տարվա լավագույն խաղը Transformers: Forged to Fight-ն է: Լավագույնն է համարվել այն խաղը, որը հավաքել է ամենաշատ դրական արձագանքները Google Play-ում:

Ինչպես նաև հատուկ ուշադրության է արժանացել ShareTheMeal-ը, որը թույլ է տալիս օգատետերերին կիսվել սնունդով կարիքավոր երեխաների հետ: