Հաքերները ցույց են տվել՝ ինչպես խաբել Galaxy S8-ի աչքի սկաներին

Հաքերները ցույց են տվել՝ ինչպես խաբել Galaxy S8-ի աչքի սկաներին

Գերմանացի հաքերներին հաջողվել է կոտրել Samsung Galaxy S8-ի աչքի սկանավորման նույնականացման համակարգը: Galaxy S8-ը առաջին սմարթֆոնն է, որում ներդրվել է այս համակարգը:

Հաքերները youtube-ում հրապարակել են տեսանյութ, որտեղ էլ ցուցադրում են, թե ինչպես կարելի է խաբել սմաթֆոնին:

Պարզվում է հարկավոր է նկարել սմարթֆոնի տիրոջ աչքերը «գիշերային ռեժիմով», որից հետո տպել նկարը լազերային տպիչով և նկարի վրա դնել կոնտակտային լինզա: Որից հետո նկարը մոտեցրել են սմարթֆոնի սկաներին և կոտրել Galaxy S8-ի կենսաչափական պաշտպանությունը:

Թեգեր: Samsung, Samsung Galaxy S8