«Ռոստելեկոմի» ՏՏ անվտանգության գծով մասնագետը հաղթող է ճանաչվել Positive Hack Days 2017 համաժողովի մրցույթում

«Ռոստելեկոմի» ՏՏ անվտանգության գծով մասնագետը հաղթող է ճանաչվել Positive Hack Days 2017 համաժողովի մրցույթում

«Ռոստելեկոմի» ՏՏ անվտանգության գծով մասնագետ Արմեն Գնունին հաղթող է ճանաչվել Possitive Hack Days 2017 ամենամյա համաժողովի ընթացքում կազմակերպվող մրցույթում՝ մասնագիտական հմտությունների շնորհիվ մուտք գործելով BMW և Tesla ավտոմեքենաների անվտանգության փակ համակարգեր։

Possitive Hack Days համաժողովը յուրօրինակ միջազգային իրադարձություն է, որի ժամանակ դեմ առ դեմ հանդիպում են հաքերային աշխարհի, անվտանգության ոլորտի և ինտերնետ հանրույթի ներկայացուցիչներ՝ միասին քննարկելու ՏՏ անվտանգության առավել արդիական ու առաջնային հիմնախնդիրները։

This slideshow requires JavaScript.

Համաժողովն անց էր կացվում Մոսկվայում մայիսի 22-24-ը։ Երկօրյա համաժողովին մասնակցեցին ավելի քան 5000 այցելուներ ու մասնագետներ ամենատարբեր երկրներից՝ ԱՄՆ-ից, Իսրայելից, Կորեայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ղազախստանից, Բելառուսից, Հնդկաստանից, Լեհաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Հայաստանից։ Համաժողովի ծրագիրը  հագեցած էր, ընդ որում տարածքում միաժամանակ տեղի էին ունենում ինչպես դասախոսություն-քննարկումներ, կլոր-սեղաններ, այնպես էլ հաքերային ամենատարբեր մրցույթներ։

Համաժողովի անցկացման հիմնական նպատակն էր անվտանգության մասնագետների մասնակցությամբ քննարկել ու բացահայտել կիբերանվտանգության մարտահրավերները, զարգացման ուղղությունները, միտումներն ու ռիսկերը։

Բանախոսների թվում էին ոլորտի գիտակներ, անվտանգություն ապահովող և տեխնոլոգիական խոշոր ընկերությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ ու մասնագետներ (IBM, Cisco, SPSR Express, այլ), ինչպես նաև բիզնես միջավայրի անվտագության՝ բանկերի, ֆինանսական ու պետական կառույցների ներկայացուցիչներ։

This slideshow requires JavaScript.

Մասնավորապես, ամենաքննարկված թեմաների շարքում էին համակարգերի խոցելիությունը, IoT անվտանգությունը, բոտերի ներդրումն ու անվտանգ շահագործումը ամենատարբեր ոլորտներում, մոտիվացիան և այլ կարևոր ու արդիական հարցեր, որոնք հետաքրքիր են անգամ ոչ մասնագետին։

Համաժողովի գործնական և գուցե ամենադիտարժան հատվածները մրցույթներն էին, որոնց ժամանակ անվտանգության մասնագետները  փորձում էին խափանել ամենատարբեր համակարգեր՝ ավտոմեքենաների, շինությունների, կառույցների, լայն կիրառություն ունեցող մեսինջերների անվտանգության համակարգեր։

Possitive Hack Days համաժողովի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ համաժողովի պաշտոնական կայքում: