Անվճար դարձած iOS-հավելվածներ (հունիսի 19)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (հունիսի 19)

ttrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Word Seek HD 

Գինը` 0.99$ – անվճար

Սա հետաքրքիր խաղ է, որտեղ պետք է հնարավորինս շատ բառեր կազմել առաջարկվող տառերից: Խաղի ավարտին կարող եք տեսնել այն տարբերակները, որոնք բաց էիք թողել:

Mechanical Box

Գինը` 0.99$ – անվճար

Այս խաղում պետք է փազլների միջոցով բացահայտել, թե ինչ է թաքնված արկղում:

Digits, the calculator for humans

Գինը` 3.99$ – անվճար

Սա հաշվիչ հավելված է, որը կօգնի արագ կատարել հաշվումներ, տեսնել դրանց պատմությունը, խմբագրել այն՝ ավելացնելով կամ պակասեցնելով գործողությունները:

Drawing Grid & Outline Tracing by Myvinchy

Գինը` 1.99$ – անվճար

Սա նկարների խմբագրման համար նախատեսված հավելված է, որը կօգնի ստեղծել իլյուստրացիաներ: