«Վիքիկոնֆերանս Երևան 2012»-ի օրակարգը

Ներկայացնում ենք ձեր ուշադրությանը վաղը՝ սեպտեմբերի 8-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում մեկնարկող, Հայաստանում առաջին անգամ անցկացվող միջազգային Վիքիկոնֆերանսի օրակարգը:

Կոնֆերանսի օրակարգը բաժանված է մի քանի մասերի (նիստերի)։ Յուրաքանչյուր նիստի ժամանակ ներկայացվում են ելույթներ (պրեզենտացիաներ, կարճ հայտարարություններ, քննարկումներ), իսկ վերջում տեղի է ունենում բաց քննարկում։ Պրեզենտացիաների մի մասը հայերեն է, մյուս մասը՝ անգլերեն։ Կոնֆերանսի ժամանակ լինելու է համաժամանակյա թարգմանություն։

Սեպտեմբերի 8 – օր առաջին

10:00–11:00 – Բացում

  • Բացման խոսք՝ Տիգրան Սարգսյան, ՀՀ վարչապետ
  • Ողջույնի խոսք՝ Մանուկ Մկրտչյան, ՀՀ ԿԳ փոխնարար
  • Ողջույնի խոսք՝ Իգոր Կլիմկո, «Արմենտել» ՓԲԸ գլխավոր տնօրեն

11:00–13:00 1-ին նիստ

  • «Վիքիմեդիա նախագծերը և կրթական ծրագրեր», Տինգ Չեն (25 րոպե, անգլերեն)
  • «Ռազմավարություն և մարտավարություն», Սուսաննա Մկրտչյան (25 րոպե)
  • «Վիքիդարան. ի՞նչ, ինչո՞ւ և ինչպե՞ս», Teak (25 րոպե)

14:00–16:00 2-րդ նիստ

  • «Վրացերեն վիքիպեդիա. Ձեռքբերումներ և մարտահրավերներ», Գեորգի Մելաշվիլի, Դավիդ Ասրիաշվիլի (25 րոպե, անգլերեն)
  • «Հայկական վիքիհամայնք. Վիրտուալ համայնքի իրական պատմությունը», Լուսինե Գրիգորյան (25 րոպե)
  • «Վիքիմեդիա մասնաճյուղեր և կամավորներ», Բենս Դոմոկոշ (25 րոպե, անգլերեն)

16:30–18:00 3-րդ նիստ

  • «Հայերենի Վիքիպեդիայի բովանդակության և լեզվի զարգացման հարցեր», Բենեդեկ Ժիգմունդ (25 րոպե)
  • «Հայերեն Վիքիպեդիա՝ մարտահրավերներ և լուծումներ», Մուրադ Վարձելյան (15 րոպե)
  • «Ազատ հանրագիտարանի օգտագործման փորձ հանրակրթական դպրոցներում», Դավիթ Մինասյան (15 րոպե)
  • «Հայերեն և այլ լեզուների վիքիհոդվածների հակիրճ համեմատում», Նարեկ Սէֆէրեան (15 րոպե)

Սեպտեմբերի 9 – օր երկրորդ

10:00–12:00 4-րդ նիստ

  • «Ինչու է վիքիպեդիան խմբագրելը զիլ», Տինգ Չեն (25 րոպե, անգլերեն)
  • «Նոր ծրագրային հավելված. ընթերցե՛ք Վիքին ձեր նախընտրած ուղղագրությամբ», Վահագն Պողոսյան (25 րոպե)
  • «Վիքի(-ձանձրույթ)ն ու ես. հաճելի զբաղմունք, թե՞ պարտականություն», Teak (25 րոպե)
  • «Հոդվածի տեղեկատվության հուսալիություն», Կարեն Կոմենդարյան (15 րոպե)

Յուրաքանչյուր նիստին կհաջորդի բաց քննարկում: Հիշենք, որ Վիքիկոնֆերանսի կազմակերպիչներն են հայկական Վիքի հանրությունը և «ԱրմենՏել» ընկերությունը՝ Համաշխարհային Վիկիմեդիա հիմնադրամի հետ համատեղ: