«ԲարՔեմփ Գյումրի 2012» (չ)կոնֆերանս (ֆոտոշարք)

Ավարտվեց վաղ առավոտից Գյումրիում մեկնարկած առաջին «ԲարՔեմփ Գյումրի» (չ)կոնֆերանսը: «Ցանցառներ»-ի (չ)կոնֆերանսին ներկա էր շուրջ 150 մասնակից: Միջոցառումը բացվեց Գյումրու տեխնոպարկի վերակառուցվող հիմնական շենքում և շարունակվեց «ԿԱԶԱ» հիմնադրամի գրասենյակում: Միաժամանակ երեք լսարաններում մասնակիցները հանդես եկան տարբեր ներկայացումներով՝ Ubuntu-ից մինչև Wikipedia, անգամ իմացան, թե «Ինչպես գումար աշխատել Youtube-ով»:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «ԲարՔեմփ Գյումրի 2012» ֆոտոշարքը՝ պատրաստված ittrend.am-ի կողմից:

Ահա և Գյումրու տեխնոպարկի վերակառուցվող շենքը))

Մասնակիցները ժամանել են և check in են լինում տեխնոպարկում )))

Կարճատև բացման խոսք

Գրանցումը սկսված է

Առաջին «ցանցառ» համարձակը

Հատուկ ներկայացումների տախտակը

«ԲարՔեմփ Գյումրի»-ն շաաատ խիստ էր :Ճ անգամ dress code կար

Ահա և Գյումրու ԲարՔեմփականներին խորհրդանշող մարդուկը

Սկսվում է…

«ԲարՔեմփ Գյումրի»-ի կազմակերպիչների թիմի անդամ Կարեն Տերտերյանը բացատրում է կանոնները

Եթե տեսնեք այս տղային, կհարստանաք, նա գիտի, թե ինչպես Youtube-ով գումար վաստակել

Մասնակիցներից Վաչագանը և Անին

«Ցանցառ», դիզայներ և «ԲարՔեմփ Երևան» կազմակերպիչ Վադզը պատմում է, թե ինչպես գույները ճիշտ օգտագործել՝ չձանձրացնելու օգտագործողներին

Սերգեյ, նույն ինքը՝ «Ոզնին»

ittrend.am )))

Լրագրող, ՏՏ փորձագետ և «ԲարՔեմփ Երևան» կազմակերպիչ Արթուր Պապյանը պատմում էր ծրագրերի օնլայն խանութների մասին

ԲարՔեմփականները քաղցած էին…

Շատ էին քաղցած)))

Հայաստանում կարող է «Վիքիմեդիա»-ի մասնաճյուղ բացվել, պատմում էր Հայաստանում «Վիքիմեդիա» հիմնադրամի ներկայացուցիչ Սուսաննան:

Ինչու՞ Ubuntu օգտագործել: Այս մասին պատմեց ծրագրավորող, «ԲարՔեմփ Երևան» կազմակերպիչ Երվանդը

Այս Macbook-ի տերն իսկական «ցանցառ է» )))

Բոլոր «ԲարՔեմփ» միջոցառումներից անպակաս «ցանցառները»

Մեկօրյա «ԲարՔեմփ Գյումրին» afterparty նույնպես պատրաստել էր, որին ցավոք, ittrend.am-ը ներկա չի գտնվել

Միջոցառման գործընկերներն էին «Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամը» (GEDF) և «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը (KASA): Միջոցառմանը աջակցում է նաև «Բարքեմփ Երևան»-ի կազմակերպչական թիմը: Ինֆորմացիոն գործընկերն է www.ittrend.am-ը:

Հիշենք, որ «ԲարՔեմփը» միջոցառումներ կազմակերպելու նոր ձևաչափ է: «ԲարՔեմփ» են անվանում տեղեկատվական տեխնոլոգիաների, ինտերնետի և նոր մեդիաների թեմաներով  «(չ)կոնֆերանսները», որոնք անցնում են ոչ ֆորմալ մթնոլորտում, ինչն ապահովում է բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում։ Առաջին անգամ այն անցկացվել է 2005թ. ԱՄՆ-ում՝ Սիլիկոնյան հովտում, ապա ստացել է լայն տարածում ամբողջ աշխարհում։ «ԲարՔեմփ» են անվանում տեղեկատվական տեխնոլոգիաների, ինտերնետի և նոր մեդիաների թեմաներով  «չկոնֆերանսները», որոնք անցնում են ոչ ֆորմալ մթնոլորտում, ինչն ապահովում է բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում։ Երևանում BarCamp  «չկոնֆերանսն» անցկացվում է 2009-ից։