«Վիքիկոնֆերանս Երևան 2013»-ին մասնակցեց մոտ 200 մարդ

WikiConference
լուսանկարը՝ Դաթո Աբուլաձե

Հոկտեմբերի 5-6-ը Հայաստանի Ամերիկյան Համալսարանում տեղի ունեցավ «Վիքիկոնֆերանս Երևան 2013» միջոցառումը: Երկու օրվա ընթացքում ազատ բովանդակության զարգացմանն ուղղված կոնֆերանսին մասնակցեց մոտ 200 մարդ:

Կոնֆերանսին կայացան ներկայացումներ Վիքիմեդիա Ֆրանսիայի, Վիքիմեդիա Գերմանիայի, Վիքիմեդիա Ուկրաինայի գործունեության, Վիքիպեդիա օնլայն հանրագիտարանի և այլ թեմաների մասին: Միաժամանակ անցկացվում էին դասընթացներ, որոնց ժամանակ մասնակիցները սովորում էին, թե ինչպես խմբագրել Վիքիպեդիան: Դասընթացների մի մասը նվիրված էր հայ մատենագրությանը, MediaWiki Api-ի և հոդվածներում օգտագործվող մաթեմատիկական բանաձևերի մասին:

Վիքիկոնֆերանս Երևանի կազմակերպիչները վստահեցնում են, որ միջոցառումը կդառնա ամենամյա: Կոնֆերանսը ամփոփում է հայկական Վիքիպեդիայի և Վիքիմեդիա Հայաստանի տարեկան ձեռքբերումները, օգնում է վիքի խմբագիրներին գտնել իրար և միասին մշակել նոր նախագծեր: Միջոցառումը թույլ է տալիս նաև Վիքիմեդիա Հիմնադրամի՝ արտերկրից ժամանած հյուրերին կիսվել իրենց փորձով հայ խմբագիրների հետ: