Intel-ը մեկնարկել է կրելի սարքերի կոնցեպտների մրցույթ

Intel ընկերությունը հայտարարել է կրելի սարքերի կոնցեպտների նախագծման մրցույթ: Make It Wearable անունը կրող մրցույթը բաղկացած է լինելու երկու փուլից: Առաջին փուլի ընթացքում մասնակիցները պետք է ներկայացնեն 1 րոպե տևողությամբ վիդեոհոլովակներ՝ նկարագրող տեխնոլոգիայի կոնցեպտը, որը «կփոխի աշխարհը»: Այս փուլի հաղթողները կստանան 5000 դոլար մրցանակ և կմեկնեն Սան Ֆրանցիսկո՝ մրցույթի եզրափակչին:

Երկրորդ փուլը կոչվում է Development Track: Այս փուլում հենց նախագծողները պետք է նկարեն պրոմո-հոլովակ, որոնցում ժյուրիին կցուցադրեն իրենց սարքի նոր հնարավորությունները: Ժյուրին իր հերթին կգնահատի կոնցպետները մի քանի տեսանկյունից՝ կրեատիվության, իրական դարձնելու և շուկայական պոտենցիալի:

Հաղթողները Intel-ի կողմից կստանան 10 000 դոլարի պարգև, ինչպես նաև փորձագետների, մարկետինգային և տեխնիկական օգնություն կոնցեպտն իրական դարձնելու համար: Իսկ գլխավոր հաղթողը կստանա 500 000 դոլար պարգև:

Մրցույթին մասնակցելու համար մանրամասներին կարելի է ծանոթանալ մրցույթի կայքում՝ makeit.intel.com