Facebook Messenger-ը հասանելի է դարձել Nokia X, Asha և Lumia սմարթֆոնների համար

Nokia ընկերությունը թողարկել է Facebook Messenger հավելվածը իր Nokia X Android, Asha և Lumia սմարթֆոնների շարքերի համար:

Facebook-Messenger-Asha-X-Lumia-feat

Չնայած Nokia X շարքը աշխատում է Android ՕՀ-ով, վերջինիս մեջ առկա են այնպիսի կոդային փոփոխություններ, որ Google-ի ծառայությունների օգտագործումը այս սմարթֆոններում անհնարին է՝ ներառյալ Play հավելվածների օնլայն խանութը: Այդ կապակցությամբ նախագծողները առանձին պետք է  հարմարեցնեն իրենց հավելվածները Nokia X սմարթֆոնների համար:

Հիշենք, որ Facebook Messenger-ը առաջատար սոցցանցի չաթ ծրագիրն է: Այն հնարավորություն տալիս կատարել ոչ միայն գրավոր զրույցներ, այլև -աուդիո և տեսազրույցներ: