Facebook-ը կգործարկի էլեկտրոնային դրամապանակ

facebook

Facebook-ը պատրաստվում է սոցցանցի ներսում թողարկել էլեկտրոնային վճարումների սեփական համակարգը, հաղորդում է The Financial Times-ը:

Խմբագրության աղբյուրների խոսքով, Facebook-ը շուտով թույլատրություն կստանա Իռլանդիայի ԿԲ-ից՝ սեփական էլեկտրոնային վճարային համակարգի ներդրման համար:

Ենթադրվում է, որ սոցցանցի օգտագործողները հնարավորություն կստանան պահպանել գումար էլեկտրոնային դրամապանակում, դրանցով կատարել վճարումներ ինտերնետում գնումների համար և փոխանցել դրանք Facebook սոցցանցի այլ օգտագործողներին:

The Financial Times-ը նշում է, որ ներկա պահին էլեկտրոնային վճարումների համակարգը կգործարկվի միայն Եվրոպայի տարածքում: Ըստ լուրերի, սոցցանցը արդեն բանակցություններ է վարել եվրոպական երեք խոշոր ստարտափների՝ TransferWise, Moni Technologies և Azimo-ի հետ: Էլեկտրոնային վճարումները հնարավորություն կտան Facebook-ին ապագայում ամրացնել դիրքերը զարգացող շուկաներում, օրինակ՝ Հնդկաստանում: