Toshiba-ն ներկայացրել է S սերիայի նոր Satellite նոութբուքներ

Toshiba ընկերությունը ներկայացրել է երեք նոր Satellite նոութբուքներ՝ 15,6 դյույմանոց S55 մոդելը, 17,3 դյույմանոց S75-ը և 14 դյույմանոց E45-ը: Satellite S55 մոդելը կշռում է 2 կգ, իսկ պատյանի հաստությունը 20 մմ է, ինչը 29%-ով ավելի քիչ է՝ համեմատած նախորդ սերնդի սարքերի հետ:

toshiba1

Satellite S55 և E45 մոդելներն կարող են ունենալ TruBrite էկրան՝ HD (1366×768 կետ) թույլատրությամբ կամ Full HD՝1920×1080 պիկսել թույլատրությամբ: Satellite S75-ը ևս ունի էկրանի երկու տարբերակ՝ HD+ (1600×900 կետ) և Full HD: Այս համակարգիչը ապահովում է Blu-Ray:

Բոլոր մոդելներն ունեն  Intel Haswell սերնդի Core i5 կամ i7 երկմիջուկ պրոցեսորներ: Համակարգիչներն ունեն մինչև 16 Գբ օպերատիվ հիշողություն կրելու հնարավորություն: Մոդելները վաճառքի դուրս կգան հունիսի 22-ին, Satellite S Series-ի գինը կսկսի $700-ից, իսկ Satellite E Series-ինը՝ $650 դոլարից:

Աղբյուրը՝ toshiba.com