Toshiba-ն ստեղծել է աշխարհում ամենաարագ աշխատող microSD քարտերը

Toshiba ընկերությունը ներկայացրել է նոր տեսակի microSD հիշողության քարտեր, որոնք, ընկերության հավաստմամբ, աշխարհում ամենաարագն են փոխանցում ինֆորմացիան:

toshiba

Քարտերը համապատասխանում են UHS (Ultra High Speed) Speed Class 3 ստանդարտին, որը տվյալները փոխանցում է նվազագույնը 30 Մբ/վ արագությամբ:

Toshiba-ն առաջարկում է miicroSD UHS-II մոդել երկու տարբերակով՝ 32 և 64 Գբ տարողությամբ: Առաջինը կարդում է տվյալները 260 Մբ/վ արագությամբ, իսկ գրում՝ 240 Մբ արագությամբ: Երկրորդի դեպքում արագությունները 145 և 130 Մբ/վ են:

Քարտերի չափսերն են 15,0×11,0x1,0մմ, քաշը՝ 0,5 գրամ: Թե երբ կսկսվի քարտերի վաճառքն ու ինչքան կարժենան դրանք, առայժմ չի հաղորդվում:

Աղբյուրը՝ toshiba.com