Microsoft-ը վաճառել է ավելի քան 5մլն. Xbox One

Microsoft-ը կիսվել է իր խաղային կցորդ Xbox One-ի նոր սերնդի վաճառքի ցուցանիշներով: Xbox One-ը վաճառքի դուրս եկավ 2013թ. նոյեմբերի 22-ին: Այդ օրից ի վեր վաճառվել է ավելի քան 5մլն. օրինակ:

xbox1

Պետք է նշել, որ Sony-ի PlayStation 4 խաղային կցորդը այս ցուցանիշով առաջ է անցել Microsoft-ին: Վերջինիս սարքը՝ վաճառքի դուրս գալով կրկին 2013թ. նոյեմբերին վաճառվել է 7 մլն. օրինակով:

Սակայն սա կարելի է մեկնաբանել PlayStation 4-ի՝ Xbox One-ից 100 դոլարով ավելի մատչելի արժեքով:

Նշենք, որ NPD ընկերության վերլուծաբանները, Titanfall շութերը համարում են Xbox համակարգի ամենավաճառվող խաղը: Ահա լավագույն 10 խաղերի վարկանշային աղյուսակը:

  1. Titanfall (XBO, PC);
  2. inFAMOUS Second Son (PS4);
  3. South Park: The Stick Of Truth (360, PS3, PC);
  4. Call Of Duty: Ghosts (360, PS4, PS3, XBO, NWU, PC);
  5. Dark Souls II (PS3, 360);
  6. Metal Gear Solid V: Ground Zeroes (PS4, XBO, PS3, 360);
  7. NBA 2K14 (360, PS4, PS3, XBO, PC);
  8. Final Fantasy X/X-2 HD Remaster (PS3, PSV);
  9. The LEGO Movie Videogame (360, PS3, 3DS, NWU, XBO, PS4, PSV);
  10. Minecraft (360).