The Walkind Dead խաղի 2-րդ մասը հասանելի կլինի գալիք շաբաթ

Sony PlayStation Vita խաղային կցորդի համար The Walking Dead խաղի 2-րդ մասի պրեմիերան նախատեսվում էր դեռևս 2013-ի աշնանը: Սակայն այսօր հայտնի է դարձել, որ վերջինս կթողարկվի ապրիլի 23-ին:

The walking dead

Ներկա պահին PC, Xbox 360, PS3 խաղային կցորդների և iOS սարքերի համար հասանելի են խաղի միայն երկու էպիզոդներ՝ նախատեսված հինգից: PS Vita-ի պրեմիերան կկայանի հենց 3-րդ էպիզոդի՝ In Harm’s Way նախօրեին:

Էպիզոդներն առանձին կարժենան 7 դոլար, սակայն Season Pass գնելու դեպքում դրանք 20% մատչելի կլինեն:

Նշենք, որ Walking Dead-ում խաղացողը Կլեմենտինա հերոսն է, որը փրկվում է զոմբիներից և որոշումներ կայացնում, որոնցից կախված են այլ մարդկանց կյանքեր:

Աղբյուրը՝ gameinformer.com