Yahoo-ն կարող է դառնալ iOS-ի հիմնական որոնողական համակարգը

Ինտերնետ ընկերություն Yahoo-ն ցանկանում է դառնալ Apple-ի iOS ՕՀ-ի հիմնական ներկառուցված որոնողական համակարգը, հաղորդում է Re/code ռեսուրսը: Yahoo-ն աշխատում է երկու նոր նախագծերի շուրջ, որոնց նպատակն է օպտիմիզացնել և մոնետիզացնել բջջային որոնողական համակարգը:

yahoo

Նշենք, որ 2013-ի վերջում The Wall Street Journal-ը գրում էր, որ Apple և Yahoo ընկերությունները ակտիվորեն քննարկում են բջջային ՕՀ-ում որոնողական համակարգի ինտեգրացման հնարավարո միջոցները:

Լուրերն են տարածվել այն մասին, որ Yahoo-ի ղեկավար Մարիսա Մայերը շուտով ելույթ կունենա Apple-ի թոփ-մենեջերների մոտ և կներկայացնի, թե ինչպիսին կարող է լինելու Yahoo-ն iOS-ում:

Google-ը iOS-ից հանել առայժմ ոչ մեկ չի պատրաստվում: Google-ին դժվար թե դուր գա նման մտադրությունները, բացի դրանից օգտագործողները սովորել են արդեն  iOS-ում ունենալ Google որոնողական համակարգ: Հիշենք, սակայն, որ սա առաջին անգամ չէ, որ Apple-ը հրաժարվում է ինտերնետ հսկայից: Օրինակ Siri-ն արդեն հարցումներն ուղարկում է Microsoft-ի Bing որոնողական համակարգ, բացի դրանի Apple-ը փոխարինել է Google քարտեզները սեփական ծրագրով: