Ստեղծվել է բիթքոիններով վճարում կատարող կրելի թևնոց (վիդեո)

Կրելի սարքեր նախագծող ընկերություն MEVU-ն ստեղծել է թևնոց, որը հնարավորություն է տալիս վճարում կատարել գնման դիմաց ձեռքի թեթև շարժումով, հաղորդում է Engadget տեխնոբլոգը:

mevu-bitcoin-wrist-wallet

Վճարումը կատարվում է բիթքոին վիրտուալ արժույթի միջոցով: «Պատկերացրեք, դուք մուտք եք գործում ավտոկանգառ և վճարում անում ձեռքի մի ժեստով՝ առանց ապակին իջեցնելու: Կամ սուրճ եք գնում առանց դրամապանակը գրպանից հանելու», – այսպես են նկարագրում թևնոցի առավելությունները սարքի հեղինակները: Այս վճարման եղանակը խոսում է ապագային տեխնոլոգիաների մասին:

Սակայն իրականում ամեն ինչ այդքան հեշտ չէ: Բիթքոինները այսօր ամեն տեղ չեն ընդունվում, ինչը նշանակում է, որ թևնոցով հնարավոր կլինի վճարում կատարել միայն մի քանի բարձր տեխնոլոգիաներով հագեցած վայրերում: Բացի դրանից, Apple-ն իր AppStore-ից հեռացնում է բոլոր Bitcoin դրամապանակ ծրագրերը, ինչը կրկին սահմանափակում է թևնոց օգտագործողների քանակը:

Թևնոցի նախնական պատվերները կմեկնարկեն արդեն այս ամսվա մեջ:

Աղբյուրը՝ engadget.com