Ճապոնացի դիզայները ստեղծել է սոցցանցերից պաշտպանող հագուստի հավաքածու (վիդեո)

Ճապոնացի դիզայներ Կունիհիկո Մորինագան ստեղծել է հագուստի հավաքածու, որը պաշտպանում է օգտագործողին ոչ միայն անձրևից և քամուց, այլև սոցցանցերի ինֆորմացիոն հոսքից: Focus Life Gear հավաքածուն պատրաստված է հատուկ նյութից, որը արգելափակում է էլեկտրամագնիսական ալիքները:

Բոլոր այն բջջային սարքերը, որոնք կհայտնվեն հագուստի գրպանում, չեն կարողանա ծանուցումներ ստանալ օրինակ Facebook-ից կամ Instagram-ից և անգամ չեն կարողանա ընդունել մուտքային զանգեր: Դիզայները ցուցադրել է իր հագուստի հավաքածուն առանձին տեսանյութում:

«Մինչ ինտերնետը և սմարթֆոնները մեր կյանքը ավելի հարմար են սարքում, մենք ավելի շատ ժամանակ ենք ծաղսում վիրտուալ կյանք վարելու վրա, քան իրական: Ահա թե ինչու մենք որոշեցինք ստեղծել այնպիսի հավաքածու, որը կօգնի կենտրոնանալ իրական կյանքի վրա՝ հեռու պահելով շեղող փաստերից», – նշել է ճապոնացի դիզայները: