Դրոնները սովորել են զբոսնել տնային կենդանիների հետ (վիդեո)

Նյու Յորքի բնակիչ Ջեֆ Մայերսը դրոն-ռոբոտների օգտագործման նոր ձև է գտել: Նա իր անօդաչու թռչող սարքին շանը ման տալու առաջադրանք է տալիս և վերջինս հաջող կերպով կատարում է իր հանձնարարությունը: Բացի դրանից թռչող դրոնը տեսանկարահանել է շան հետ իր զբոսանքը:

Ջեֆ Մայերսի այս տեսանյութը ընդամենը հերթական նոր կոնցեպտի ցուցադրություն է: Տեսանյութում կարող եք նկատել ողջ համակարգը՝ տերը գծում է զբոսանքի ուղղություն-քարտեզ և հանձնում այն դրոնին շան վզկապի հետ միասին՝ առաջադրանք տալով շան հետ զբոսնելու:

Եվ յուրաքանչյուր պահին տերը կարող է միանալ դրոնի տեսախցիկին, ինչպես նաև քարտեզին՝ հետևելու զբոսանքի ընթացքին: Իհարկե այս կոնցեպտն ունի նաև թերություններ: Պետք է հաշվի առնել, որ ոչ բոլոր կենդանիներն են այդքան լսող ու դաստիարակված: Եթե շունը շեղվի՝ կատու տեսնելով, դրոնը ոչինչ անել չի կարողանա: