Հնարավոր է, որ ապագայում մատի մեկ հպումով կամ ձայնային հրահանգով հնարավոր լինի քանդել ու հավաքել սեղանը, բազմոցը կամ պահարանները: Հենց այս գաղափարը փորձում են իրականություն դարձնել Լոզանի Դաշնային պոլիտեխնիկ դպրոցի լաբորատորիայի մասնագետները:
Նրանք հույս ունեն իրականություն դարձնել այս կոնցեպտը՝ LEGO-անման Roombot ռոբոտների միջոցով, որոնք իրար միանալով տարբեր առարկաներ կարող են կազմեկլ: Յուրաքանչյուր Roombot բաղկացած է երկու հիմնական մասերից և ունի անլար կապի հնարավորություն ու մարտկոց:
Քառակուսի ռոբոտներն ունեն շարժվող «մատներ», որոնց օգնությամբ տեղաշարժվում են, մագլցում մեկը մյուսի վրա և ամրանում պատին կամ հատակին: Մշակողները ենթադրում են, որ այս ռոբոտները կօգնեն հատկապես ծեր մարդկանց և շարժողական խնդիրներ ունեցողներին, ովքեր կդժվարանան կահույքի տեղափոխություններ անել:
Այս փուլում լաբորատորիայի մասնագետները կատարելագործում են ռոբոտների շարժումները, կառավարման ալգորիթմները և այլն:
Աղբյուրը՝ Engadget.com