Գերմանացի գիտնականները նախագծել են մտքի ուժով ղեկավարվող ինքնաթիռ (վիդեո)

Brainflight

Գերմանացի գիտնականների խումբ նախագծել է մտքի ուժով ղեկավարվող ինքնաթիռի կոնցեպտ: Brainflight կոչվող նախագիծը ղեկավարում է պրոֆեսոր Ֆլորիան Հոլզապֆելը: Նա հաջող փորձարկում է կատարել և կարողացել է ապացուցել իր գյուտի աշխատունակությունը, գրում է TechCrunch-ը:

Առաջին փորձարկմանը մասնակցել է յոթ մարդ: Բոլորը բավական լավ արդյունք են ցույց տվել: Նրանց հաջողվել է բարձրացնել տրենաժորը «օդ», «թռիչք անել» և հաջող «վայրէջք» կատարել: Ընդ որում օդաչուներից ոմանք կատարել են այդ գործոությունները վատ տեսանելիության պայմաններում:

Brainflight նախագծի շուրջ աշխատում են Բեռլինի և Մյունխենի տեխնոլոգիական համալսարանների աշխատակիցները: Ֆինանսական աջակցություն նախագիծը ստանում է Եվրոպական Միությունից: Գիտնականները չեն նշում, թե երբ այս նախագիծը հնարավոր կլինի գործարկել-իրականացնել: