Apple-ը գնել է Foursquare-ի անալոգ Spotsetter ծառայությունը

Apple ընկերությունը առանց աղմուկ հանելու գնել է Spotsetter սոցիալական ծառայությունը: Վերջինս օգտագործողներին շրջակա օգտակար և հետաքրքիր վայրերի մասին խորհուրդ տվող ծառայություն է: Այն ի տարբերություն նման ճանաչված Foursquare-ի, օգտագործում է տվյալներ ոչ թե մեկ աղբյուրից, այլ տարբեր սոցցանցերից:

spotsetter1

Կարելի է ենթադրել է, որ Apple Maps-ում կավելացվի տեխնոլոգիա, որը քարտեզի վրա կցուցադրի համապատասխան օգտագործողների տվյալներ: Spotsetter-ը ստեղծել են Google Maps ծառայության նախկին աշխատակից ինժեներներ Սթիվեն Թսեն և Ջոննի Լին: Այսուհետ նրանք Apple-ի աշխատակիցներ են:

spotsetter2

Spotsetter-ն առաջին անգամ ներկայացվել է AngelPad’s Spring 2012 ծրագրի շրջանակում, ապա ստացել է մոտ 1.3մլն. դոլարի ներդրում տարբեր վենչուրային հիմնադրամներից:

Apple-ի այս նոր գործարքի մասին մանրամասներ դեռևս չկան:

Աղբյուրը՝  techcrunch.com