Apple iWatch-ի չորս կոնցեպտները (վիդեո)

Աշնանը սպասվում է Apple-ի խելացի ժամացույցի թողարկումը, իսկ մինչև այդ հայտնվում են նորանոր կոնցեպտներ, լուսանկարներ ու տեսանյութեր, սակայն մինչ այժմ չի եղել իրական iWatch-ի մասին արտաքին տեսքի նկար կամ տեսանյութ, այնպես որ դիզայնի մասին կարելի է միայն ենթադրել:

Ներկայացնում ենք վերջերս ներկայացված կոնցեպտենրից չորսը.

1. Առաջին կոնցեպտը ստեղծել է Set Solution իտալական ընկերությունը. կոնցեպտը iPod Nano նվագարկչի փոքրացված ու կորացած տարբերակն է: Ըստ հեղինակների՝ iWatch-ը միշտ կցուցադրի ժամանակը, իսկ էկրանին դիպչելու դեպքում lock screen-ը կբացվի, որի վրա պատկերված կլինի ամսաթիվը, մարտկոցի լիցքը, ազդանշանի բարձրությունը:

Ըստ կոնցեպտի՝ ժամացույց կունենա 2,5 դյույմանոց OLED-էկրան, բիոմետրիկ սենսորներ, իսկ մարտկոցի լիցքը կբավարարի 6 oր:

2. Հաջորդ կոնցեպտը հիշեցնում է Moto 360-ը՝ կլոր էկրանով: Սարքը կկարողանա բացել տարբեր հավելվածներ, այդ թվում՝ տեսանյութեր ցուցադրել:

3. Հաջորդ կոնցեպտը հիշեցնում է Samsung Gear Fit ֆիտնես-թևնոցը, որն ունի կոր էկրան: Ըստ հեղինակի՝ էկրանը կարելի է ամրացնել ժամացույցի համար նախատեսված տարբեր գոտիների վրա:

4. Վերջում ներկայացնենք ամենաանիրական կոնցեպտը. այն իրենից ներկայացնում է չափսերով ավելի փոքր ժամացույց, որը հոլոգրաֆիկ էկրանի է վերածվում՝ ապահովելով սենսորային կառավարում օդի մեջ: Ըստ հեղինակի նման սարքը իրականություն կդառնա 2019թ.:

iwatch

Աղբյուրը՝ Softpedia.com